Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանցիների եւ ռուս խաղաղապահների միջեւ միջադեպ է տեղի ունեցել
Կապան-Ճակատեն ճանապարհահատվածում ադրբեջանցիների եւ ռուս խաղաղապահների միջեւ միջադեպ է տեղի ունեցել: NEWS.am-ի հետ զրույցում Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը տեղեկացրեց, որ ադրբեջանցիները փորձել են առաջ բերել դիրքերը:
«Ամեն ինչ սկսվել է «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակի վրա կրակելուց: Ադրբեջանցիներն էլ, օգտագործելով առիթը, սադրանքի են դիմել ու դիրքային փոփոխություն են կատարել: Ռուս խաղաղապահներն էլ են կոնֆլիկտ ունեցել ադրբեջանցի զինվորականների հետ ու նրանց նոր դիրքի առաջ իրենք էլ են հաստատվել՝ չթույլատրելու համար ադրբեջանցիների նոր դիրքային փոփոխությունները»,- պատմեց Փարսյանը:
Կապանի քաղաքապետն ասաց, որ ԲՏՌ տեսակի մեքենայով ոչ թե ադրբեջանցիները, այլ ռուս խաղաղապահներն էին այսօր փակել ճանապարհը, որպեսզի ադրբեջանցիների առաջխաղացումը կանխեն:
Շարունակությունը՝ այստեղ