Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես հեռանկար չունի. հեսա երկու ամսից կտենա. Գեւորգ Պետրոսյան
Նիկոլ Փաշինյանն ակնհայտ վախեցած է, որովհետեւ վախի մեջ գտնվող մարդն է միշտ անցենզուր շարժումներ անում: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
«Նիկոլ Փաշինյանն ապրում է օրվա օրով, նա ընդհանրապես հեռանկար չունի: Հեսա երկու ամսից կտենա»,-ասաց նա:
Անդրադառնալով իշխանությունների պնդումներին, որ իրենք ստացել են 70 տոկոս քվե, լեգիտիմ են, Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Նիկոլ, հո չե՞ս մոռացել, որ ստացել ես ընտրական իրավունք ունեցող բնակչության 50 տոկոսից պակասի 70 տոկոսը: Երկրորդ, լեգիտիմությունն այն է, որ երկիրը ղեկավարես Սահմանադրությամբ նախատեսված սկզբունքներով, իսկ ինքը սահմանադրական կարգի տապլման չեմպիոն է»:
Շարունակությունը՝ այստեղ