Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Կարապետյանին կկրճատեն

Lurer.com-ը գրում է.

Օրերս վարչապետ Կարեն Կարապետյանը մի յուրօրինակ նախաձեռնությամբ հանդես եկավ. հայտարարեց կառավարության՝ արտակարգ ռեժիմին անցնելու մասին, ու հիմա նախարարները ստիպված են լինելու աշխատել առնվազն 10-12 ժամ: Թե հատկապես ինչը կարող էր ստիպել Կարապետյանին սեփական ենթականերին դնել ուժեղացված ռեժիմի տակ, առաջին հայացքից կարող է այնքան էլ հասկանալի չլինել: Բայց դա ընդամենը առաջին հայացքից:

Երբ Կարապետյանը նոր-նոր էր ստանձնում ՀՀ վարչապետի պաշտոնը, բոլորը խոսում էին այն մասին, որ շուտով Հայաստանի տնտեսությունը նոր շունչ ու կյանք է ստանալու. դրա համար շատերն իրական նախապայմաններ էին տեսնում՝ առաջին հերթին հաշվի առնելով Կարապետյանի աննախադեպ էնտուզիազմը: Անցան, սակայն, ամիսներ, ու բոլորի համար պարզ դարձավ, որ սովորական էնտուզիազմն ու աշխարհընկալման յուրահատուկ կերպը բնավ էլ բավարար նախապայմաններ չեն՝ Հայաստանի պես երկրում հասնելու իրական տնտեսական տեղաշարժերի, ու այդ անելու համար ավելին է հարկավոր, քան ԱՎԾ կողմից պարբերաբար հրապարակվող գեղեցիկ, բայց իրենց հիմքում ոչինչ չունեցող թվերը: Ու հիմա Կարապետյանը կանգնած է փաստի առաջ. մի կողմից նա այս ամիսների ընթացքում չի կարողացել ցույց տալ որևիցե էական արդյունք, մյուս կողմից էլ՝ կարծես չի պատրաստվում կամովին հրաժարվել սեփական քաղաքական ամբիցիաներից. 2018թ-ից հետո ևս վարչապետ մնալու հավակնությունները գոնե առայժմ մնում են:

Հետևաբար՝ Կարապետյանը ստեղծված իրավճակից ընդամենը մեկ ելք ունի՝ ապացուցել բոլորին սեփական օգտակարությունն երկրին, ինչն անելու համար նախ հարկավոր է տնտեսությունը գոնե մի փոքր զարգացնել ու համոզել, որ միակ բանը, որն իրականում իրեն անհրաժեշտ է տնտեսությունն առաջիկայում ոտքի կանգնեցնելու համար, ժամանակն է:

Սակայն առանձնապես գերբնական ունակությունների տեր լինել պետք չէ՝ հասկանալու համար, որ վարչապետն այդ ժամանակը ոչ միայն չի ունենալու, այլև տալու է թվացյալ օբյեկտիվ հիմքեր՝ իրեն խաղից դուրս թողնելու համար. դժվար թե գտնվի մեկն, ով կկարողանա պնդել, թե տնտեսության վատթար վիճակը գալիս է բացառապես Կարապետյանից կամ նրա կառավարության անգործությունից: Ցավոք, այնպես չեն տնտեսության հերն անիծել, որ հնարավոր լինի այն ասենք մի քանի ամսում կամ նույնիսկ մի քանի տարում վերականգնել, ինչը հասկանալի է բոլորին, սակայն, ինչը ոչ բոլորն են ցանկանում խոստովանել՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից:

Կարապետյանի համար իսկական փրկօղակ կարող էր դառնալ, թերևս, ռուսահայ որոշ մեծահարուստների կողմից արվելիք ներդրումները,բայց դատելով այս հարցում տիրող մեռելային լռությունից' վերջիններս առանձնապես չեն շտապում ծաղկեցնել ՀՀ տնտեսությունը:

Ինչպես էլ դասավորվի Կարապետյանի քաղաքական ճակատագիրը, մի բան անհերքելի է մնում. նա կարողացավ փայլուն կերպով իրականացնել իր հիմնական գործառույթը՝ յուրատեսակ հմայք հաղորդելով Հանրապետական կուսակցությանը քաղաքական առումով վճռորոշ այս ժամանակաշրջանում, ու նրանից սրանից ավելին ոչ ոք չէր էլ ակնկալում: Իսկ դա նշանակում է մեկ բան՝ Մավրն արեց իր գործը, Մավրը պետք է հեռանա. կեցցե՛ մեծ դասականը…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ