Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 29-ին, կազմել է 518.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.11 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 627.83 դրամ (նվազել է 0.23 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 708.16 դրամ (նվազել է 3.43 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.80 դրամ (նվազել է 0.09 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 419.99 դրամ, ոսկի՝ 30,887.77 դրամ, պլատին՝ 18,162.41 դրամ: