Դավիթ Տոնոյանի հրամանով գիշերը վերցրել են Արմեն Աշոտյանի հեռախոսը
Դավիթ Տոնոյանը պետք է բացատրի, թե ինչու 70 հազարանոց հայկական բանակում ես միակ զինծառայողն էի, ում ձեռքից հեռախոս է առգրավվել իր հրամանով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արմեն Աշոտյանը:
«Այդ ինչու բոլորին կարելի էր առաջնագծից նկարել դիակներ ու ռակետների պուսկ, իսկ ես, երբ սկսեցի Նիկոլի ու Աննայի մասին ճշմարտությունները գրել, հեռախոսս եկան ու առգրավեցին գիշերը:
Ահա, թե ինչով է զբաղվել Պաշտպանության նախարարը պատերազմի ժամանակ, հետևել է, որ ընդդիմադիր գործիչները զրկված լինեն կապի ու արտահայտվելու միջոցներից»,-ասել է նա:
Ավելին՝ այստեղ