15 մարդ է զոհվել բեռնատարի անիվների տակ
Հնդկաստանի Գուջարաթ նահանգում բեռնատարի անիվների տակ զոհվել է առնվազն 15 բանվոր, հաղորդում է NDTV հեռուստաալիքը:
Նշվում է, որ բոլոր զոհվածները Ռաջաստան նահանգից էին:
Ոստիկանությունը հայտնել է, որ 12 մարդ մահացել է դեպքի վայրում, առնվազն եւս ութը տեղափոխվել է հիվանդանոց: Տուժածներից եւս երեքը մահացել են, երբ բժիշկները փորձել են օգնություն ցուցաբերել:
Ենթադրաբար, միջադեպը տեղի է ունեցել վարորդի կողմից տրանսպորտային միջոցի կառավարումը կորցնելու հետեւանքով: