Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան
Ֆոտո

Ադրբեջանի նախագահը և իշխանության մյուս մարմինները ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում են էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով. ՄԻՊ

Ադրբեջանի նախագահը [և իշխանության մյուս մարմինները] ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում են էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Նրանք բացահայտ վիրավորում են հայ ժողովրդի արժանապատվությունը, հրահրում են թշնամանք և դա անում են աշխարհում յուրաքանչյուր հայի, Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդու անձնական արժանապատվությունը նվաստացնելու նպատակով:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը հաստատում է, որ խոսքը հայերի նկատմամբ պետական բարձր մակարդակով խորքային ատելության ու թշնամանքի քաղաքականության մասին է: Այն կրում է  ինստիտուցիոնալ բնույթ ու հիմքում ունի էթնիկ, իսկ առանձին դեպքերում՝ նաև կրոնական պատկանելիությունը:

Միշտ պետք է հաշվի առնել նաև Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների կողմից Արցախում 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի համեմատությունները Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության, Բաքվում հայերի զանգվածային ջարդերի հետ՝ օրինակ 2020թ. դեկտեմբերի 10-ի ելույթներով դրանց կազմակերպիչներին ու կատարողներին, այդ թվում՝ Կովկասյան իսլամական բանակի անդամներին գովերգելը:

Սկզբունքային հարց է, որ այս պատերազմի ընթացքում հայկական կողմի զինվորականներին ու քաղաքացիական անձանց խոշտանգելիս, կենդանի վիճակում գլխատելիս, զոհվածների մարմիններն անարգելիս ու այլ վայրագություններ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի ծառայողներն օգտագործում են հենց այն նույն բառերն ու արտահայտությունները, ինչ Ադրբեջանի նախագահը:

Ավելին, Ադրբեջանի նախագահի ու այլ հանրային գործիչների արտահայտությունները դարձել էին այս պատերազմում հայերի նկատմամբ դաժանությունները ոգեշնչող կարգախոսներ (օրինակ՝ «ադրբեջանական զինվորները քշում են նրանց ինչպես շներին», «Հայաստանն արժեք չունեցող երկիր է...այն ադրբեջանական հինավուրց հողերի վրա ստեղծված արհեստական պետություն է», «Ադրբեջանը գալիս է վերջ տալու հայկական հարսանիքներին» և այլն):

Այսինքն՝ ակնհայտ է, թե որոնք են պատերազմական այդ հանցագործությունների իրական պատճառները:

Ավելին, այդ ադրբեջանական զինվորականները հպարտանում են վայրագություններով՝ ակնհայտ իմանալով, որ դրա համար իրենց երկրում միայն խրախուսվելու են ու արժանանալու են գովասանքի:

Ստորև հրապարակում ենք մի քանի ապացույց, իսկ մնացած մասն արտացոլված է Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների 2020թ. համատեղ արտահերթ զեկույցում»,- ասված է հայտարարության մեջ:

Աղբյուր՝ AntiFake.am