Ադրբեջանի ֆոլկլորի գլխավոր հերոսը չի կարող արժանապատիվ բանակցություններ վարել. Նաիրա Զոհրաբյան
ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը պնդում է, որ խորհրդարանում պետք է քննարկվի միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը:
Այս մասին Զոհրաբյանն ասաց հունվարի 18-ին գումարված նիստի ընթացքում:
«Սա կեղծ օրակարգ է: Այստեղ և այսօր պետք է քննարկվի մեկ օրակարգ: Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, և այստեղ, այս խորհրդարանում պետք է քննարկվի միայն այդ հարցը»,- ասաց Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ Փաշինյանի հրաժարականի պահանջը պայմանավորված է այն հանգամանքով, որ պետք է փոխել Ադրբեջանի հետ բանակցող գլխավոր անձին: