Չինաստանում պաղպաղակի մեջ կորոնավիրուս են հայտնաբերել
Չինաստանում՝ Տյանցզինի քաղաքապետարանում, մասնագետները պաղպաղակի խմբաքանակում կորոնավիրուսի հետքեր են հայտնաբերել: Sky News-ի տարածած տեղեկությունը ներկայացնում է Gazeta.ru-ն:
Ինչպես պարզաբանում են լրատվամիջոցները, պաղպաղակ արտադրող ընկերությունն օգտագործել է Նոր Զելանդիայից ներմուծված կաթի փոշի, ինչպես նաև Ուկրաինայից ներմուծված շիճուկի փոշի:
Պաղպաղակի մի խմբաքանակ առգրավվել է և կարանտինացվել: Հակահամաճարակային ծառայությունը փնտրում է մարդկանց, ովքեր հնարավոր է շփվել են արտադրանքի հետ` բացառելու դրանց վարակման դեպքերը:
Լիդսի համալսարանի վիրուսաբան դոկտոր Սթիվեն Գրիֆինը ենթադրում է, որ այդ դեպքը, հավանաբար, եզակի է, և պաղպաղակում կորոնավիրուսային վարակի հայտնաբերման պատճառը COVID-19-ով վարակված անձի հետ շփումն էր