Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Շիրակի մարզպետարանի Տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետի ԺՊ Արաքսյա Կիրակոսյանը։
Կառավարությունը պետք է հաստատի մարզպետի հրաժարականի դիմումը, որից հետո վերջինս լրագրողներին կհայտնի հրաժարականի պատճառների մասին, իսկ մինչ այդ, մարզպետը կշարունակի բնականոն աշխատանքը:
Արաքսյա Կիրակոսյանը հավելեց նաև, որ այս պահին Պետրոսյանը հանդիպում է գերիների հարազատների հետ։
Արփինե Հակոբյան