Այսօր գերության մեջ գտնվող Էրիկ Խաչատրյանի տարեդարձն է
Այսօր գերության մեջ գտնվող զինվորի՝ Էրիկ Խաչատրյանի տարեդարձն է։
Oragir.live-ի ողջ անձնակազմը շնորհավորում է հերոսի տարեդարձը և մաղթում շուտափույթ վերադարձ:
Հիշեցնենք, որ՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում թշնամու կողմից գերեվարվել է ժամկետային զինծառայող Էրիկ Խաչատրյանը, ով հասցրել է Հայոց բանակում ծառայել ընդամենը երեք ամիս:
Էրիկը ծառայել է Ջաբրայիլում, բայց վերջին զրույցը հոր հետ եղել է Հադրութի գյուղերից մեկում: Վերջին անգամ հոր հետ զրույցում ասել է, որ լավ է, ամեն ինչ կարգին է, անհագստանալու որեւէ բան չկա, եւ այդպես կապն Էրիկի հետ կտրվել է, մինչեւ տեսել են համացանցում տարածված տեսանյութերով գերի ընկած տղաներին այդ թվում նաեւ Էրիկին:
Հույսով և հավատով սպասում ենք վերադարձիդ հերոս: