Արման Թաթոյանը՝ գերիների հարցով Մոսկվա այցի, կատարված աշխատանքների արդյունքների մասին
Դեկտեմբերի 14-ին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Մոսկվայում էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՄԻՊ-ը։
Ի պատասխան Իրավաբան.net-ի հարցին՝ հունվարի 12-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, Թաթոյանը նշեց․ «Իմ Մոսկվա այցից մի հանդիպում է հրապարակվել՝ արտաքին գործերի նախարարությունում։ Ես էլի շատ կարևոր հանդիպումներ եմ ունեցել Ռուսաստանի պետական մարմիններում, բայց դրանք նպատակահարմար չէ հրապարակել։ Մի բան ասեմ՝ իմ այցն ուներ գլխավոր նպատակ գերիների հետ կապված հարցերը։ Մենք այցի մանրամասներ չենք հրապարկել, խնդրում եմ ըմբռնումով մոտենալ, բայց հավաստիացնում եմ, որ մենք բոլոր միջոցները գործադրում ենք»։
Մանրամասները՝ այստեղ