Ռուսաստանում ավիատոմսերի կտրուկ գնաճ են կանախտեսում
«ԱվիաՊորտ» գործակալության գործադիր տնօրեն, ավիացիայի ոլորտում փորձագետ Օլեգ Պանտելեեւը ապրիլին ավիատոմսերի կտրուկ գնաճ է կանախտեսել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նրա կարծիքով՝ ավիատոմսերի ներկայիս ցածր գների մակարդակը չի ապահովում շահութաբերությունը, այդ պատճառով ավիաընկերությունները ստիպված են փոխհատուցել իրենց վնասները: «Ապրիլից աճ կլինի, եւ կարծում եմ, որ աճը կտրուկ կլինի»,-կանխատեսել է փորձագետը:
Ավելի վաղ ռուսաստանցիները նշել էին հունվարին հանգստի համար ամենահասանելի ուղղությունները: Ամանորյա տոներից հետո դեպի Սոչի ամանորյա 7-օրյա ուղեւորությունը երկու անձի համար կարժենա 14 հազար ռուբլի: Մոսկվայից Կալինինգրադ ուղեւորությունը եւ հյուրանոցում 7-օրյա հանգիստը երկու անձի համար կարժենա 23 հազար ռուբլի: Այլ հասանելի ուղղություններից են Եգիպտոսն ու Թուրքիան, իսկ լողափային ուղղություններից ռուսաստանցիները նշել են Զանզիբարն ու ԱՄԷ-ն: