Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մեզ մեղադրում են զոհվածների մեծ թիվ հրապարակելու մեջ․ հրապարակե՛ք հերոսների անունները, հարգեք այդ մարդկանց հերոսությունը․ մի հուշամատյան սարքե՛ք․ Ռոբերտ ՔոչարյանՄեր ազգը միշտ նեղ վիճակից ավելի ուժեղ է դուրս եկել և այս անգամ էլ դուրս կգա․ Արշակ Կարապետյան Սուպերվարչապետական կառավարում չի լինելու, որտեղ մեկ անձը միանձնյա որոշումներ է կայացնում, իսկ պատասխանատվությունը բարդում մյուսների վրա․ Արսեն ՎարդանյանՓոփոխությունը սկսվում է այնտեղ, որտեղ ժողովուրդը միավորվում է իր հայրենիքի շուրջ. ՀայաՔվե Տեղեկատվական աղմուկի ֆոնին ԶՊՄԿ-ն շարունակում է աշխատել հանուն երկրի տնտեսությանՄերժի’ր Նիկոլին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ոչ մի զիջում չենք անելու Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու համար. Էդմոն ՄարուքյանՓաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ը ակտիվացնում է TRIPP-ի շուրջ աշխատանքները «Ուժեղ Հայաստան» -ի իրազեկման արշավը Նոր Նորքում. ուղիղ Փաշինյանը չարաշահում է վարչական ռեսուրսը Փաշինյանի վերընտրությունը վտանգ է Հայաստանի համար Փոփոխությունը գալիս է Ճամբարակ. Ուժեղ ՀայաստանՅաղդանցիներին ոչ ոք չի՛ կարող վախեցնել, յաղդանցին հստակ գիտի, որ Հայաստանին պետք է փոփոխություն, որը հնարավոր է Սամվել Կարապետյանի հետ. Անդրանիկ ԳևորգյանԻ՞նչ կլինի երբ փոփոխություն լինի Հայաստանում Սամվել Կարապետյանի հետԱյս ընտրությունը միայն քաղաքական չէ․ սա արժանապատվության հարց է․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի անուշադրության մատնված համայնքը. Նարեկ Կարապետյան«Լուսավոր Հայաստանի» ուղերձը Մարգարայից Կայացավ «ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված` «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի պրեմիերանՆախընտրական հանդիպումները շարունակվում են Արագածոտնի մարզում․ հերթական կանգառը Թալինն է. Բարգավաճ Հայաստան Կուսակցություն Թուրքիայի հետ սահմանը բացելուց առաջ Հայաստանը պետք է պատրաստել. «Լուսավոր Հայաստանը» Մարգարայում է Իրանի դեսպանատունը արձագանքել է Իսրայելին` «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի ժամանակ իսրայելական հեռուստաալիքի կողմից Հայաստանն Ադրբեջանի դրոշով ներկայացնելունՆախընտրական նուրբ խաղը. ինչպես խուսափել Նիկոլի և նախկինների բևեռացումից. Էդմոն Մարուքյան Մեր երազանքը պարզապես գոյատևելը չէ. մեր երազանքն է, որ մեր ժողովուրդը ապրի բարեկեցության և միասնության մեջ. Նարեկ ԿարապետյանԲոլորի աչքի առաջ այս իշխանությունը պարտվում է․ իշխանությունը չունի որևէ սոցիալական խավի աջակցություն․ Վահե Հովհաննիսյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը զրպարտության համար դատական հայց է ներկայացրել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմՄշակվել է աշխարհում առաջին պերովսկիտային տանիքային սալիկը էներգիայի արտադրության համար Ոչ մի զիջման չենք գնալու Թուրքիայի հետ սահմանը բացելու համար. Էդմոն ՄարուքյանԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է Նման վարժանքներ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ իրականացվում են, նպատակը նախապես մշակված գործողությունների պլանը հղկելն էԱռողջ հասարակությունն ուժեղ ու կայուն պետության հիմքն է, իսկ առողջապահությունը պետք է շարունակի մնալ պետական առաջնահերթություններից մեկը. Գ. ԾառուկյանՓոփոխություն լինելու՛ է, Հայաստանը լինելու՛ է ուժեղ. մենք ընտրում ենք փոփոխությունը՝ հանուն արժանապատիվ ու հզոր պետության«Ուժեղ Հայաստանը»` երկու բևեռների միջև. երրորդ ուղու փնտրտուքը Երևանի լցակայաններից մեկում հեղուկ գազի վաճառք է կասեցվել Հրդեհ Ստեփանավան քաղաքում Տարադրամի փոխարժեքները մայիսի 16-ին Մեր ինքնությանը լուրջ պատերազմ է հայտարարված, ու էս կռիվը կենաց ու մահու կռիվ է. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունների շուրջ ձևավորվող պատրանքը և ցածր մասնակցության հաշվարկը Հեռացող փոքրիկ խմբակը քարոզչական նպատակով որոշել է ռազմատեխնիկական շքերթ բեմադրել. Հրայր Կամենդատյան Կան միֆեր, թե խորհրդային տարիներին նորմալ էինք ապրում ադրբեջանցիների հետ, հիմա էլ կկարողանանք. Ավետիք Չալաբյան Արտաքին խաղացողնե՞ր, թե՞ ազգային ներուժ. ընտրությունների գլխավոր դիլեման. «Փաստ» Սպառողական շուկայի կառուցվածքը և աշխարհաքաղաքականությունը. երբ հացը, բենզինը և խանութների դարակները դառնում են քաղաքականության շարունակությունը. «Փաստ» Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է. «Փաստ» Էդ ասֆալտն ու դպրոցը գյուղացու արդար քրտինքից ու գրպանից եք սարքել. Անդրանիկ Գևորգյան«ԵՄ անդամակցության և դեպի Եվրոպական միություն արտահանման թեման բացարձակ սուտ է, կեղծիք». «Փաստ» Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են... ատո՞ւմ. «Փաստ» Ինչո՞ւ է գնալով առավել ջղաձիգ պահվածք դրսևորում. «Փաստ» Հայաստանի դեմ նոր ճնշման գաղափարական նախապատրաստում. «Փաստ» Եկեղեցին մեզ 21 րդ դար հասցրեց, իրենք 8 տարի կառավարեցին երկրի կեսը տվեցին. Նարեկ ԿարապետյանՀունիսի 8-ից հետո նոր նախագահ ենք ունենալու, որ չամաչենք ու մի բան էլ հպարտանանք. Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

Եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը. Մանե Գևորգյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Մոսկվայում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը: Այցի շրջանակում վարչապետը նաեւ առանձնազրույց կունենա ՌԴ նախագահի հետ:

Նշեմ, որ եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաեւ Հայաստանի կենտրոնական հատվածներից դեպի Սյունիքի մարզ: Ադրբեջանական կողմը եւ հայկական որոշ շրջանակներ անընդհատ շրջանառում են այսպես կոչված «Մեղրիի միջանցքի» թեման, սակայն ինչպես բազմիցս նշվել է՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա ոչ Մեղրի, ոչ էլ Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին որեւէ դրույթ:

Հայկական կողմի համար, սակայն, անկյունաքարային եւ սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը եւ հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը:

Ընդգծեմ նաեւ, որ Մոսկվայում Ղարաբաղի հարցի կամ տարածքային որեւէ հարցի լուծմանը վերաբերվող փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում: Եթե հանդիպման ընթացքում օրակարգային հարցերի, այսինքն՝ տնտեսական թեմաների, գերիների փոխանակման, անհետ կորածների հարցի շուրջ հնարավոր լինի հասնել համաձայնությունների, հնարավոր է հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրում»: