Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetԲաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱրցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա ՊողոսյանՀունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Այս պայմաններում՝ ՀՀ սեփականության իրավունքով գրանցված գույքերի և հողամասերի փոխանցումն Ադրբեջանին ի՞նչ է, եթե ոչ հանձնում. Գոհար ՄելոյանԵթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ «նամյոկով» կասի՝ «մենք չկանք», ի՞նչ կարող ենք անել, չկան-չկան. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. ՊեսկովԱդրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններ«Ինտերը» նոր պայմանագիր կկնքի Դիմարկոյի հետ Որպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա Ղահրամանյան«Մեսսի, կամուսնանա՞ս ինձ հետ». Լիոնել Մեսսիի 100-ամյա երկրպագուհին 2026 թվականի Աշխարհի առաջնության աստղն է դարձելԲելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվшծները. ԶելենսկիՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ Բաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետԱսում են՝ ծիրանը, կեռասը, լոլիկը թանկ են, ելակն ինչ-որ անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ ՊապոյանինԱրդարադատության նախարարությունը լրացուցիչ 400 էլեկտրոնային թևնոց կգնի Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելը կարգելափшկեր ԱՄՆ-ի հետ գործարքը. ԹրամփԵրևանում «Hyundai Elantra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին․ կա զnhՎենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազարԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում ՇիրակումԻ՞նչ է ստացվում այն՝ ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում․ հարցումՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՎստահու՞մ եք ընտրությունների արդյունքներին. հարցում ՎայքումԿանդազին տուն թողեց դատարանը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդումում մթերք․ հարցումՄեր հերոսներին մոռացության մատնել փորձողներն իրենք են նետվելու պատմության աղբարկղը` որպես հայրենիքի գող և ընտրակեղծարար․ Արեգա Հովսեփյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի սաների հանդիպումը ծրագրի հիմնադիր Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԻնստիտուցիոնալ դասալքություն, թե՞ նվեր Փաշինյանին. Մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգըԱվետիք Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջ. Մենուա ՍողոմոնյանՀունիսի 7-ից հետո ունեցանք աննախադեպ մի իրավիճակ, երբ ԿԸՀ-ն կատարեց ամենամեծ ընտրախախտումներից մեկը. Վարդևանյան Երկրում ձևավորվում է կուսակցապետություն. Առաջին անգամ 16 հազարից ավելի քվեաթերթիկ անվավեր է եղել Ինչո՞ւ լռության օրը Ղազինյանի վերաբերյալ ձայնագրություն հրապարակեցին․ Վարդևանյան ՀՀ-ում գրեթե չկա մարդ, ում չեն գաղտնալսել. Վարդևանյանը ձայնագրությունների մասին տվյալներ հրապարակեցՎարդևանյանը կոչ է անում լրատվամիջոցներին աջակցել իրենց Արթուր Ավանեսյանի` Կանդազի գործով դատական նիստը․ ուղիղՍենատում կրած իր պարտությունը նախագահ Թրամփը վերածեց հաղթանակի․ Արտակ ԶաքարյանԱվետիք Չալաբյանը, արդեն այսօր իր գործունեությամբ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի, հիշատակվելու է որպես ազգանվեր ու հայրենասեր գործիչ․ Արմեն ՄանվելյանԱպրիլ-մայիսին հազարավոր մարդկանց գաղտնալսել են՝ 258 մեղադրյալ կա. Արամ Վարդևանյան
Մշակույթ

Եթե այս աստիճան զբաղված են մեզ պղծելով, ուրեմն տեսնում են այն ճշմարիտ արժեքները, որոնք իրենց համար վտանգավոր են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է ռեժիսոր Խաչիկ Չալիկյանը

– Ցանկացած հասարակություն հիմնվում է իր համար կենսական նշանակություն ունեցող հիմնասյուների վրա: Մեր հասարակության համար որո՞նք են դրանք:

– Ցավոք, այսօր մեր հասարակության, նախևառաջ իշխանության համար այդ հիմնասյուներն են օլիգարխիան, ընչազուրկ խավը, կեղծիքը: Բայց եթե մի փոքր ավելի սթափ և լուրջ խոսենք, ապա իհարկե, այդ հենասյուները կան, չեն կարող չլինել, ուղղակի մենք չենք տեսնում: Օրինակ, Հաց բերող երևույթը այդ հենասյունները իր մեջ անթեղած ժողովրդի գենետիկ, էպիկական արտահայտությունն էր: Այսինքն, ժողովրդի մեջ կան այդ արժեքները: Այլ բան, որ դրանք անընդհատ փորձում են նսեմացվել, կեղծվել, ոչնչացվել: Բայց բավական է պատվերը լինի, վստահ եմ, որ դրանք կամրանան: Եվ եթե այսօր անտարբեր ու հուսահատ ենք, դա գնահատում եմ որպես արժեք այն առումով, որ ժողովուրդը չի կարողանում բավարարել իր պահանջները, իր ինքնությունը դրսևորելու հնարավորություն այս իրականության մեջ չի տեսնում:

– 19–րդ դարում պրուսացի մի գեներալ ասել է` եթե թիրախավորենք և նշանառու կրակի տակ առնենք այդ հիմնասյուները, կկարողանանք այդ ժողովրդին հանգիստ ճանապարհել դեպի դժոխք: Արդյո՞ք այն, ինչ կատարվում է ամբողջ աշխարհում, մասնավորապես Հայաստանում, հենց այս մտածված քաղաքականությունը չէ:

– Բնականաբար, տասնյակ տարիներ այդ գործընթացը շարունակվում է: Տեսնում ենք, թե ինչպես են կեղծվում մեր քաղաքական, հոգևոր, մշակութային դաշտերը: Միայն հեռուստածրագրերին հետևելիս չես կարող քեզնից հեռացնել այն դավադրությունը, որ ամեն օր մատուցվում է: Ես վստահ եմ, որ եթե այս աստիճան զբաղված են մեզ պղծելով, ուրեմն տեսնում են այն ճշմարիտ արժեքները, որոնք իրենց համար վտանգավոր են:

– Նույն այդ գեներալն ասում էր` անհրաժեշտ է խարխլել ազգային արժեքները, ոչնչացնել ցանկացած հզոր հոգևոր հիմք: Արդյո՞ք մեր հոգևոր ու ազգային դաշտի այս տխուր վիճակը չէ, որ պայմանավորում է մեր այսօրվա խղճուկ գոյությունը:

– Հնարավոր է, որ շատ քաղաքակիրթ, ժողովրդավար երկիրը չունենա հզոր մշակույթ, բայց եթե կա այդ մշակույթը, բացառվում է, որ այդ երկիրը հզոր ու քաղաքակիրթ չլինի: Ուստի վստահ եմ, որ երկիրը պետք է կայացնենք առաջին հերթին հոգևոր, ոգեղեն տարածքում: Եթե ես ապրում եմ այդ տարածքում, ինձ ոչ ոք չի կարող ստիպել ապրել իրենց պարտադրած միջնադարում: Այդ դավադիր ծրագրով հասան նրան, որ մեր հոգևոր դաշտն այսօր հիմնովին ավերված է: Արժեքները որևէ չափանիշի չեն ենթարկվում: Փորձում են փոխել մեր կոդը: Ուստի ամեն մի ճշմարիտ դրսևորում, լինի մշակութային, թե քաղաքական դաշտում, միանգամից դառնում է թիրախ այս իշխանությունների համար: Նրանք անընդհատ փորձում են ոչնչացնել ժողովրդի ինքնությունն արտահայտող ցանկացած ծիլ: Վերջին օրինակները` ընտրությունների նշանակման օրը, Հաց բերողի հանդեպ վերաբերմունքը:

– Բայց ինչո՞ւ, չէ՞ որ նրանք նույնպես այս հասարակության անդամն են:

– Ոչ: Նրանք այս հասարակության անդամները չեն: Նրանք օտարել են իրենց մեր ինքնությունից, մեր երկրից: Օտարվել են ոչ գիտակցված ձևով, իրենց կոդով, մշակութային տեսակով: Ժամանակին կար սովետահայ, իսկ իրենց ստեղծած հային չգիտեմ էլ` ինչպես բնորոշել: Իրենց համար այդ ամենը վտանգավոր է: Նրանց համար միակ խնդիրը սեփական շահն է, ունեցվածքը:

– Դուք խոսեցիք Հաց բերողի մասին: Հաց բերողի կյանքն ու մահը ահազանգ հնչեցրին առ այն, թե ինչպիսին պետք է լինենք և ինչպիսին մենք չենք: Մեզ ի՞նչը կօգնի արթնանալ այս հոգևոր թմբիրից, ինչպե՞ս վերագտնենք մեր մեջ արարատյան մարդուն:

– Դա ամենակարևոր հարցն է, որի պատասխանը եթե անգամ իմանամ, այդ մասին բարձրաձայնելը շատ հավակնոտ կլինի: Բայց հարցադրման մեջ կա նաև պատասխանը: Այդ երկիրը, հայրենիքը ամեն մեկիս մեջ է: Բայց եթե տասը հոգին բավարար էր, որ Սոդոմ–Գոմորը չլիներ, այսօր տասը հոգին մեզ համար բավարար չէ: Մենք պետք է կարողանանք մեր մեջ առարկայացնենք այդ դաշտը և դարձնենք գործոն: Ես էլի այն միամիտ կարծիքին եմ, որ ոչ թե պետք է կռվենք այս իրականության դեմ, որը իրականում գոյություն չունի և դրա համար է այդքան ագրեսիվ, այլ այդ ճշմարիտ արժեքները կրողները պետք է այս իրականությանը հակադրեն այն երկիրը, որտեղ իրենք ուզում են ապրել: Դա նախ գիտակցություն է: Ամեն մեկս պետք է մեր երկրում ապրենք մեր իրական արժեքներով:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: