Մոսկվայի բորսայի ինդեքսը թարմացրել է պատմական առավելագույն ցուցանիշները
Newsarm.live-ը գրում է.
Մոսկվայի բորսայի ինդեքսը թարմացրել է իր պատմական առավելագույն ցուցանիշները. առքուվաճառքի սկսվելուն պես, այն բարձրացել է՝ հասնելով 3420,81 կետի: Հոդվածը վերցրել ենք «РИА Новости»-ից:
Մոսկվայի ժամանակով 10:19-ին, Մոսկվայի բորսայի ինդեքսն աճել է 1,35%-ով՝ հասնելով 3416,53 կետի, իսկ RTC-ի դոլարային ինդեքսը՝ 1,26%-ով՝ հասնելով 1454,77 կետի:
Ամերիկյան առաջատար ֆոնդային ինդեքսների ֆյուչերսներն աճում են 0,4%-ի սահմաններում, եվրոպականները՝ մինչև 0,8%:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը