WhatsApp-ի օգտատերերին պարտավորեցրել են տվյալներով կիսվել Facebook-ի հետ
Աշխարհի հանրաճանաչ բջջային մեսենջեր WhatsApp-ի օգտատերերին պարտավորեցրել են տեղեկատվությամբ կիսվել Facebook սոցիալական ցանցի հետ, որին պատկանում է մեսենջերի օպերատոր կազմակերպության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: Համապատասխան պահանջը նշված է WhatsApp-ի կայքում հրապարակված օգտատերերի թարմացված համաձայնագրում: Հոդվածը վերցրել ենք lenta.ru կայքից:
Համաձայնագրում նշված է, որ այսուհետ՝ որպես Facebook կորպորացիայի մաս, WhatsApp-ը կիսվելու է «իր հավելվածի ողջ ընտանիքի հետ»: Նպատակն օգտատերերի սովորությունների և ճաշակի վերլուծությունն է:
Առաջին հերթին, մեսենջերը պատրաստվում է ավելի ակտիվորեն ընտրել անձնական գովազդը, ինչպես նաև օգտատերերին ավելի հարմար բովանդակություն և անձնական ծառայություններ մատուցել:
WhatsApp-ը մտադիր է հավաքել այնպիսի տվյալներ, ինչպիսիք են աշխարհագրական տեղակայումը և Facebook-ին պատկանող ծրագրերի ներբեռնման և ջնջման վերաբերյալ տեղեկությունները:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը