Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա Կոստանյան
uncategorized

Միայն թե Հանրապետական կուսակցությունը բալաստ չդառնա Կարեն Կարապետյանի համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եղան ընտրությունները, անցան ընտրությունները:

Ի՞նչ ունենք այսօր: Առաջին անգամ շատ քաղաքական գործիչներ կամ քաղաքագետներ և ընդհանրապես քաղաքականությունից հասկացող մարդիկ, նաև պարզապես երկրի ազնիվ ու մտահոգ քաղաքացիներ ափ ի բերան էին մնացել ու ազնվորեն խոստովանում էին` չգիտեն, թե ում ընտրեն:

Ում էլ ընտրեն, ճիշտ չէ: Միով բանիվ` իրենց սրտով չէ և իրենց քաղաքական ու մարդկային համոզմունքներով չէ:

Ինչո՞ւ: Բանն այն է, որ մեր երկրում քաղաքական դաշտի սերնդափոխությունը ժամանակին չկայացավ: Այն չընթացավ բնականոն ճանապարհով և օրինաչափ բնույթ չկրեց: Քաղաքական ասպարեզում մնացին նույն գործող անձինք, որոնց գիտենք դեռևս մեր պետության արշալույսից: Կամ էլ նրանց` որպես քաղաքական դեմքի ձևավորումը ուղեկցվեց մեր երկրի կայացմանը զուգընթաց:

Ապա նոր–նոր դաշտում երևացին մարդիկ, որոնք ինչ–որ առումով քաղաքական կոնյուկտուրայի արդյունք էին պարզապես: Կամ ժողովրդի մի հիմնական մասը նրանց այդպիսին ընկալեց: Մեկ էլ քաղաքացիական հատվածից մի խումբ ակտիվիստներ մտան քաղաքականության մեջ:

Ա՛յս էր: Չկար ժամանակի ընթացքում կայացման ճանապարհ անցած և որպես քաղաքական գործիչ ձևավորված այն անհատը, որը կարող էր իր վրա վերցնել երկիրը կառավարելու և նրա հետագա ընթացքն ապահովելու պատասխանատվությունը:

Այս պարագայում էինք մենք գնում ընտրությունների և գնում էինք այսպիսի քաղաքական պաշարով:

Հարկ չկա առանձին–առանձին անդրադառնալ քաղաքական գործող դեմքերին: Միայն մի քանի ուժերի վերաբերյալ մի քանի շեշտադրում:

Լևոն Տեր–Պետրոսյան` երկրի առաջին նախագահ, որի ղեկավարության տարիներին ընդարձակվեցին մեր երկրի սահմանները, ու առաջին անգամ հայը հող զիջողից դարձավ հող վերցնող: Ապա տասը տարվա լռությունից հետո կրկին այս գործիչը մտավ քաղաքականություն ու կրկին ցնցեց քաղաքական դաշտը: Արդյունքը հայտնի է, թե ինչ եղավ: Եղավ մարտի 1, ու հաղթանակած ժողովրդին տարան ու փակեցին իրենց տան մեջ:

Բայց նրա գլխավորությամբ ձևավորված շարժումը մոտ մեկ տասնամյակ կարողացավ վառ պահել քաղաքական շարժման կրակը: Նրա շուրջ և այդ շարժման արդյունքում ձևավորվեց այն դաշտը, որտեղ հետագայում զարգացան քաղաքական նոր իրողությունները, ու աշխուժացան քաղաքացիական շարժումները:

Սակայն ամեն պոտենցիալ մի օր սպառվում է, և սպառվում է որոշակի ժամանակի մեջ: ՀԱԿ–ն արեց իր գործը և այն այսօր նախկին քաղաքական ուժը չէ այլևս: Անցավ նրա աստեղային ժամը:

Մեր պատմության ճանապարհին ուղեկից մյուս քաղաքական գործիչները ևս ներուժ չունեն ինչ–որ բան անելու: Հետևում է մնացել նաև Րաֆֆի Հովհաննիսյանի վառվող աստղը: Ավելին` անզեն աչքով էլ է երևում, որ նա հոգնած է ու քաղաքական դաշտում իր վերջին պարտքն է տալիս` ցանկալի հանգստի անցնելուց առաջ:

Սեյրան Օհանյանը ևս չէր կարող որևէ բան անել: Որովհետև նա Սեյրան Օհանյան էր ընդամենը իր մերձավորների կամ մերձավոր–ազատամարտիկների համար: Իսկ ժողովուրդը չի մոռացել ապրիլյան պատերազմը և այդ ընթացքում շրջանառվող այն լուրերը, որ մենք այդքան զոհեր տվեցինք նաև սահմանի վրա տիրող թափթփվածության հետևանքով: ժողովուրդը դա նրան չէր ների: Եվ չներեց: Առավել ևս, որ չար կատակով ընտրությունները հենց զոհերի տարելիցի օրն էր:

Օսկանյանը նոր դեմք չէ մեր քաղաքական դաշտում, և նրան սիրողն ու ընդունողն արդեն սիրել ու ընդունել է: Չսիրողն էլ չի սիրել ու չի ընդունել:

Բարգավաճ Հայաստանը` նախընտրական շրջանի ֆավորիտը: Հազարավոր մարդիկ էին դուրս գալիս նրա հանրահավաքներին: Բայց այս մարդկանցից շատերն էլ փաստորեն քվեախցիկում չքվեարկեցին նրա օգտին:

Ինչո՞ւ: Այնուամենայնիվ հատկապես քաղաքաբնակների մոտ և հատկապես քաղաքագիտական սկզբունքներով առաջնորդվողների մոտ Գագիկ Ծառուկյանը չէր կարող քաղաքական անհրաժեշտ հենարան լինել: Քանզի ինչպես շատ դիպուկ նկատեց առաջին նախագահը` այս մարդը և նրա գործունեությունը քաղաքագիտական կանոնների չեն ենթարկվում: Պարզապես մարդիկ նրան սիրում ու ընդունում են և` վերջ:

Բացառելով մնացած ուժերը, որոնք գերակա դերակատարություն չէին խոստանում այս ընտրություններում, մնաց Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը:

17 տարի այս կուսակցությունն իշխանության ղեկին է, ու այդ ընթացքում մեր երկիրն էական առաջընթաց չի գրանցել ոչ տնտեսության մեջ, և ոչ էլ այլ ոլորտներում: Կոռուպցիան է ծաղկել, տնտեսությունն է դեպի ստվեր թեքվել, մենաշնորհներն են փթթել: Աղքատությունն է ավելացել ու արտագաղթն է շատացել:

Բայց ժողովուրդը գնաց ու այս ուժին ձայն տվեց: Տվեց, որովհետև հանրապետականը ժողովրդին առաջարկելու մեկ բան ուներ և այն առաջարկեց: Առաջարկեց վարչապետ Կարեն Կարապետյանին:

Փաստորեն վարչապետ Կարեն Կարապետյանի ֆենոմենը ստիպեց, որ ժողովուրդը մոռանա, թե ովքեր են Հանրապետական կուսակցության իրական անդամները: Մոռանա այս կուսակցության օդիոզ դեմքերին, ովքեր տարին մի քանի անգամ հայտնվում էին սկանդալների մեջ: Մոռանա քաղաքական այն ցածր մշակույթը, որը մշակույթ էլ չես ասի, և որը այս կուսակցությունը ներմուծեց քաղաքական դաշտ: Երբ խորհրդարանը լցրեց ոչինչ չասող, բերանները փակ դեմքերով, ովքեր քաղաքականությունից այնքան հեռու էին, որքան հայտնի ընտանի կենդանին հայտնի պտտաձողից: Մոռանա, որ այս տարիներին հանրապետականը պարզապես դեգրադացրեց մեր ժողովրդին, հսկայական վնաս հասցրեց մեր ազգային բարոյական նկարագրին, երբ երկրում խրախուսվեց սուտը, քծնանքը, ծախու վարքագիծը, զոռբայությունը: Անտեսվեցին սկզբունքներն ու բարոյական արժեքները: Այնքան մոռացավ ժողովուրդը, որ անկեղծ սգաց Հաց բերողի մահը, բայց մի քանի օր հետո գնաց ու իր քվեն տվեց հենց նրան սպանողին:

Հիմա կասեք, որ երկրով մեկ ֆռռում էր ընտրակաշառքը: Այո՛, այդպես էր: Ասում են անգամ, որ հատուկենտ ընտանիքներ կհաշվես, որտեղ տասը հազարական դրամը չի մտել:

Բայց ներկա պարագայում ընտրակաշառքը չէր, որ ստիպեց մարդկանց ընտրել հանրապետական կուսակցությանը: Կամ` միայն ընտրակաշառքը չէր:

Ընտրակաշառք է՛լի է վերցրել ժողովուրդը, բայց գնացել ու քվեարկել է իր ուզած թեկնածուի օգտին: Վկան` նախորդ նախագահական ընտրությունները (էլ ավելի առաջ չգնանք), երբ ժողովուրդն իր քվեն փաստացի տվեց Րաֆֆի Հովհաննիսյանին:

Այս անգամ այդպես չեղավ, չնայած կարող էր և լինել: Կարող էին էլի մարդիկ վերցնել իրենց «բաժին» 10 հազարը, բայց քվեախցում ընտրել ում ուզում էին:

Ի դեպ, որքա՜ն ծանր բեռ է դրվել վարչապետ Կարեն Կարապետյանի ուսերին: Չգիտեմ` ինքը գիտակցո՞ւմ է, թե ինչի տակ է մտել: Մարդիկ վստահեցին նրան: Եվ միաժամանակ նա պարտավորված է քայլել նրանց հետ, ում ժողովուրդը վաղուց է մերժել:

Ինչպե՞ս դուրս կգա Կարեն Կարապետյանն այս երկվությունից, դժվար է ասել: Ո՞ր կողմը կթեքվի ժամանակի ընթացքում. սա՛ է կարևորը:

Իսկ ժողովուրդը գիտակցաբար նրան տվել է այդ ժամանակը:

Այսպիսին է այսօր իրողությունը:


Հ.Գ. Իսկ այն մարդկանց, ովքեր հպարտ են որ հաղթել են, իսկ հաղթել են, որովհետև հանրապետական են, մի բան կարելի է ասել` հանգիստ մնացեք ձեր տեղը: Ժողովուրդը ձեզ քվե չի տվել: Նա ձեզ վաղուց գիտեր ու ձեր տեղն էլ շատ լավ իմացել է այս անգամ: Դուք միայն մի բանի մասին մտածեք` վաղը բալաստ չդառնաք այն մարդու համար, որին ժողովուրդը վստահեց իր երկրի կառավարումը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: