Հարձակումը կազմակերպել է «Իմ քայլի»-ի պատգամավոր Հայկ Սարգսյանը. «Մեդիապորտ»
Շիշ բռնողի հրահանգով՝ գիշերը հարձակվել են «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանի մեքենայի վրա՝ կոտրելով ապակին: Այս մասին հայտնում է «Մեդիապորտը»:
Բարեբախտաբար, Հարությունյանը գտնվել է տանը և չի տուժել միջադեպից:
Mediaport-ի տեղեկություններով՝ հարձակումը կազմակերպել է «Իմ քայլի»-ի պատգամավոր Հայկ Սարգսյանը (շիշ բռնող):
Հիշեցնենք, որ օրերս ԱԺ-ի մոտ միջադեպ էր գրանցվել շիշ բռնողի և խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող Հարությունյանի միջև: