Պրահայի այգուց մեկնարկում է ընդդիմության բողոքի երթը (ուղիղ)
Երեւանում Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու մոտից (Պրահայի այգի) մեկնարկում է ընդդիմության բողոքի երթը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
Հիշեցնենք, որ նախօրեին՝ դեկտեմբերի 28-ի առավոտյան բազմաթիվ քաղաքացիներ ՀՀ Ազգային ժողովի շենքի մուտքերի առջև «ամոթի պատ» էին կազմել եւ շենք մտնող «Իմ քայլի» պատգամավորներին հատուկ վերաբերմունքի են արժանացնում:
Ակցիայի ժամանակ ծեծկռոտւք տեղի ունեցավ ցուցարարների եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի միջեւ: Վերջինս սկսեց բռունցքներով հարվածել ցուցարարներից մեկին: Երկուստեք հնչում էին հայհոյանքներ: