Նախօրեին Հայաստան տեղափոխված հայ գերիների հետ եղել է նաեւ մեկ դիակ
Ռուսաստանի Դաշնության եւ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ նախօրեին Հայաստան վերադարձած 4 հայ գերիների հետ եղել է նաեւ մեկ դիակ։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։
Գրասենյակից նշեցին, որ չեն կարող ասել՝ զինծառայողի դի է, թե քաղաքացիական անձի։
Նշենք, որ մեր տեղեկություններով, զինծառայողի դի է փոխանցվել։