Դեկետմբերի 31-ից մինչեւ հունվարի 7-ը ոչ աշխատանքային օրեր են
Հայաստանում ամանորյա տոնական օրերին ոչ աշխատանքային օրեր են համարվելու դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը ներառյալ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Կառավարությունից։
Համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքի՝ այս տարի ոչ աշխատանքային օրեր են լինելու Ամանոր եւ Ծննդյան տոները` դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ, նախածննդյան տոներ՝ հունվարի 3-ին, 4-ին եւ 5-ին եւ Սուրբ Ծնունդ եւ Հայտնության օրը՝ հունվարի 6-ին:
Սուրբ Ծննդյան եւ Հայտնության տոնին հաջորդող Մեռելոց հիշատակի օրը նշվում է հունվարի 7-ին, որը նույնպես ոչ աշխատանքային է համարվում: