Իլոնա Մեջլումյանի գեղեցիկ պարը նվիրված հերոս եղբոր հիշատակին
2020թվական` սեպտեմբերի 27։ Պատերազմ` հանուն Արցախի, պատերազմ` հանուն ազատության ու կյանքի։ Ցավոք կորուստներն իրենց ծավալով ու մասշտաբով ահռելի են ու անդառնալի քան երբևէ, որը ցավոք դեռ շարունակվում է։ Պատերազմ, որը չտարավ, այլ խլեց մինուճարին, խլեց ամենասպասելիին,անգութորեն խլեց ու չհագեցավ` երկու տարի բաժանումը դարձնելով հավետ։
Իշխան Մանուկյան` ծնված 2002 թվականին ` հասարակ հայի ընտանիքում։ Այն հազարավոր քաջորդիներից մեկը,ով երդվեց չխնայել կյանքը հանուն հայրենիքի և հավատարիմ մնաց երդմանը։ Կյանքը տվեց հայրենիքին, հոգին Աստծուն։ Նրանք ընկան կռիվներում , բայց ապրում է հոգին նրանց, ապրողների հոգիներում։
Պարում է զոհված հերոս Իշխան Մանուկյանի քույրը` Իլոնա Մեջլումյանը. « ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ»: