Ոստիկանները բերման ենթարկեցին մի քանի քաղաքացու
Ազգային ժողովի մուտքի դիմաց ոստիկանները բերման ենթարկեցին մի քանի քաղաքացու։ Ոստիկանները քաղաքացիներից մեկի ոտքերից ու ձեռքերից բռնած նստեցրին նրան ոստիկանական մեքենա։
Նշենք, որ մինչ կսկսեր ԱԺ արտահերթ նիստը, մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին ԱԺ մուտքերի մոտ, որպեսզի դիմավորեն պատգամավորներին։ Բողոքի ակցայի –ընթացքում նաեւ միջադեպեր տեղի ունեցավ իմքայլական որոշ պատգամավորների եւ քաղաքացիների միջեւ։