Պուտինն անձամբ կհայտնի այդ մասին, երբ ժամանակը գա. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինն անձամբ կհայտնի կորոնավիրուսի դեմ պատվաստվելու մասին: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նա անձամբ կհայտնի»,-ասել է Պեսկովը:
Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը հաստատվել է 60 տարեկանից բարձր անձանց պատվաստելու համար: Նշվում է, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութը 60 -ից բարձր տարիքային խմբի համար ցույց է տվել ավելի քան 90 տոկոս անվտանգություն և արդյունավետություն: