Մասսայական ձերբակալություններ /ֆոտո, տեսանյութ/
Մոսկվայի կենտրոնում մասսայական ձերբակալություններ են տեղի ունեցել։ Ոստիկանները ավելի քան 40 հոգու են ձերբակալել՝ չթույլատրված ակցիա անցկացնելու փորձի համար։
Ականատեսները պատմել են, որ ձերբակալվածներից ոմանք ծեծի են ենթարկվել։ Մոսկվայի ոստիկանությունը քաղաքի կենտրոնում՝ Մանեժնայա հրապարակում, պատնեշներ է տեղադրել` կապված չթույլատրված ակցիա կազմակերպելու մասին սոցկայքերում հաղորդագրությունների հետ: Կենտրոնում են նաեւ ՕՄՕՆ-ի եւ Ռոսգվարդիայի մարտիկները:
Ականատեսները դեպքի վայրից տեսանյութեր ու լուսանկարներ են հրապարակում համացանցում։