Մի թիզ հող Սյունիքից չենք տալու․ Արցախյան առաջին պատերազմի մասնակիցները պահում են Սյունիքի նոր սահմանները
Արցախյան առաջին պատերազմի մասնակից, քաջարանցի Սեյրան Հայրապետյանը 69 տարեկանում իր հրամանատարի ու մարտընկերների հետ կրկին հայրենիքն է պաշտպանում՝ բայց այս անգամ հակառակորդի պարտադրած դիրքից։ Սահմանազատվող Սյունիքում սահմանն օրեցօր Սեյրանի ու մյուսների տներին է մոտենում։
«Ափսոս է, որ մեր շահեկան դիրքերից իջել ենք, բայց էլի սպասում ենք, ձեռքներս ծալած նստած չենք, Սյունիքի սահմանները կան, լինելու են ու ժողովուրդն էլ մնալու է»,- ասում է Սեյրանը։
«1988 թվականից մինչեւ հիմա մասնակցել ենք համարյա մասնակցել ենք բոլոր մարտերին եւ ուրախ ենք, որ պաշտպանում ենք մեր հայրանիքի սահմանները։ Սյունեցիներով պաշտպանել ենք ու պաշտպանում ենք, մի թիզ հող Սյունիքից չենք տալու»,- ավելացնում է նրա մարտական ընկեր Արմեն Դալլաքյանը։
Սեյրանն ու Արմենը ծառայում են իրենց տարեկից եւ մի քանի անգամ երիտասարդ զինվորների հետ։ Տարածքը, որտեղ մնում են, որպես զորամաս է ծառայում։ Սենյակներից մեկը որպես խոհանոց են օգտագործում, մյուսում ներքնակներ են շարել, քնում են դրանց վրա․ ավարտված պատերազմի շունչը դեռ զգացվում է այստեղ։
Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում։