Թուրքիայում ոսկու հսկայական հանքավայր է հայտնաբերվել
Թուրքիայում 99 տոննա պաշարներով ոսկու հսկայական հանքավայր է հայտնաբերվել, որի արժեքը մոտ 6 միլիարդ դոլար է գնահատվում, ինչը գերազանցում է որոշ երկրների ՀՆԱ-ն:
BI-ի փոխանցմամբ` հանքավայրը հայտնաբերել է պարարտանյութեր արտադրող Gubertas ընկերության կողմից: Ոսկու առաջին արդյունահանումը պետք է սկսվի երկու տարվա ընթացքում:
Վերջերս բացված ոսկու հանքավայրի արժեքն ավելի բարձր է գնահատվում, քան որոշ երկրների ՀՆԱ-ն: Ըստ Worldometer-ի` Մալդիվների ՀՆԱ-ն 4.87 միլիարդ դոլար է, իսկ Բուրունդիինը` 3.17 միլիարդ դոլար: