Ցուցարարները ձվեր են նետել կառավարության շենքի վրա
Կառավարության շենքի մոտ, այսօր՝ դեկտեմբերի 24-ին ընդդիմության կազմակերպաց բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարները ձվեր են նետել կառավարության շենքի ուղղությամբ:
Նշենք, որ այսօր առավոտյան ժամը 10-ից քաղաքացիները հավաքվել են կառավարության շենքի մոտ, որպեսզի շրջափակեն շենքը եւ թույլ չտան Նիկոլ Փաշինյանին եւ կառավարության մյուս անդամներին մուտք գործել շենք եւ կառավարության այսօրվա նիստը չկայանա:
Այդուհանդերձ, կառավարության անդամներին հաջողվել էր ներս մտնել եւ նիստը կայացավ: Փոխարենը վարչապետի ավտոշարասյունը կառավարության շենքից դուրս գալիս ցուցարարները փակել էին ճանապարհը: Ոստիկանների օգնությամբ ճանապարհն ազատվեց եւ շարասյունը դուրս եկավ:
Ավելի ուշ քաղաքացիները երթ կազմակերպեցին դեպի գլխավոր դատախազության շենք, որտեղ պահանջեցին գլխավոր դատախազից քրեական գործ հարուցել ու ձերբակալել Փաշինյանին:
Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ցուցարարերը վանկարկում էին. «Նիկոլ դավաճան», «առանց Նիկոլ Հայաստան», «ամոթ»:
Հիշեցնենք, որ ոստիկանական ուժերը վաղ առավոտյան երկու կողմից փակել են Մելիք Ադամյան փողոցը: Բացի այդ, ոստիկաններով լի ավտոբուսներ են բերել Կառավարության շենքի մոտ: Ոստիկանները 5-6 շարքով շղթա են կազմել կառավարության շենքի դիմաց: Նրանք սաղավարտներով եւ եւ վահաններով: