Ես զոմբի չեմ. Հանրապետության հրապարակում կանայք կռվի են բռնվել
Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է համացանցում լայն տարածում գտած սկանդալային տեսանյութին.
Ես չգիտեմ, թե այս տիկինն ով է, որևէ անկիրթ խոսք, վիրավորանք չտեսա իր կողմից, ավելին՝ չտեսա, որ ուզում է, որ իր ճանապարհը հատվի ընդդիմադիրների հետ։ Բայց տեսա ճիշտ հակառակը․ անմաքուր ու անազնիվ մղումներ երկուսի կողմից՝ կանգնել այդ կնոջ ճանապարհին, գրոհել նրա վրա, անպատվել ու վիրավորել անպարկեշտ բառերով, սադրել, նույնիսկ հարվածել․․․
Ու նրանք խոսում են զոմբիից ու ժեխից․․․․ Նայում ես հագուկապերը, չես պատկերացնում, որ այսպիսի շեղված վարքագիծ կսպասես․․․
Ինչ քաղաքական գիտակցության էլ լինեին՝ էլիտար թե ժեխ, Աստված իրենց հետ, բայց գոնե էսպես չկանգնեն ուրիշի ճանապարհին․․․
Որևէ արդարացում չունի, չկա․․․:
Առավել՝ այստեղ