Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանը
Քաղաքականություն

Ժողովրդի ու Նիկոլի միջեւ արդեն կա արյուն, Նիկոլը թափել է ժողովրդի արյունը․ Միքայել Մինասյան (վիդեո)

Ժողովրդի ու Նիկոլի միջեւ արդեն կա արյուն, որը նա թափել է․ Նիկոլը թափել է ժողովրդի արյունը։ Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերի «Ռեքվիեմ 4․ ժողովուրդ» վերնագրով տեսաուղերձում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը։

«Այսօր մենք խոսելու ենք ամենանուրբ, ամենադժվար եւ ամենասուրբ թեմայի շուրջ, մենք խոսելու ենք ժողովրդի մասին։ Ես ստացել եմ հազարավոր նամակներ,  որոնցում մարդիկ ապշած ու զարմացած հարցնում են՝ ինչո՞ւ ժողովուրդը միացավ Նիկոլին, ինչո՞ւ մարդիկ հազարներով քայլեցին մինչեւ Եռաբլուր։ Ես անկեղծորեն զարմացած եմ, որ դուք նայում եք ու չեք տեսնում, որովհետեւ Նիկոլը մենակ էր, Նիկոլը բացարձակ ժողովրդի հետ չէր։ Նիկոլի հետ առաջին շարքերում քայլում էին տականք կիսամարդիկ, այդ մարդկանց միակ դրդիչ ուժը վախն է։ Նրանք գիտեն, որ հենց կորցնեն իշխանությունը, իրենց սպասում է դատարան կամ ավելի վատ բան։ Հետեւաբար չունենալով սրբություն եւ կորցնելու ոչինչ, նրանք պատրաստ են ամեն ինչի՝ իրենց առաջնորդի հետ միասին, պատրաստ են քայլել գերեզմանների վրայով, միայն թե մեկ օրով երկարաձգեն իրենց վերջը։ Երկրորդ շարքում աշխատողներն են՝ պետական ծառայողները, մասնավոր բիզնեսներում ախատող մարդիկ, նրանց, ում աշխատանք տվողներն ստրուկի պես ուղարկել են Նիկոլի մեղքը կիսելու։ Ես չեմ խոսում նրանց մարդկային արժանապատվության մասին, ես դրա իրավունքը չունեմ, որովհետեւ նրանք ընտրեցին վախենալն ու խայտառակ լինելը։ Աստված նրանց հետ։ Դրանք մոտավորապես 1-2 հազար էին։ Մոտ 5 հազարը ուժայիններն էին․ ես ցուցակներով ունեմ այն զինվորականների, ռազմական ոստիկանների անունները, որոնք աշխարհիկի հագուստով քայլում էին։ Թողնելով սահմաններն անպաշտպան, մասնակցում էիք թափորի, բայց ինչեւիցե, դուք ժողովուրդ չեք։ Եվ երրորդ խումբը, նրանք մարդիկ են, որոնք կույր են․ կուրացած ատելությունից եւ կուրացած անարդարությունից։ Մարդիկ են, որոնք որոշել են մինչեւ վերջ խորտակվել։ Ես այնտեղ ժողովուրդ չեմ տեսել։ Ես տեսել եմ ամբոխ, տեսել եմ վախկոտ մարդիկ, ստրուկներ եւ ես տեսել եմ արյունոտ մարդասպաններ»,- նշել է դիվանագետը։

Միքայել Մինասյանի խոսքով՝ այդ մարդկանց դիմավորեց ժողովուրդը։

«Նիկոլը գնաց այնտեղ ու խայտառակ եղավ, Նիկոլը ցույց տվեց իր իրական էությունը․ Նիկոլը բառացիորեն քայլեց տղաների գերեզմանների վրայով, իսկ այդ գերեզմաններում պառկած էր ժողովուրդը, հերոսները, որոնց գերեզմանները դեռ տաք են, որոնք չէին հասկանում, թե ինչով են արժանացել այդ «պատվին»։ Որ տականք մարդասպանները թատրոն խաղան քայլելով։ Մեր ժողովուրդն այնտեղ չէր գոռում  «Նիկոլ վարչապետ», այլ ժողովրդի կեղտը, ժողովուրդը թքում ու մրում էր, իսկ Նիկոլը պաշտպանվում էր անձրեւանոցներով ու թիկնազորով։ Տարբերություն կա ժողովրդի եւ ժողովրդի միջեւ։ Եվ հերիք է բոլոր մեղքերը գցել ժողովրդի վրա։ Կային ժամանակներ, երբ ժողովուրդը Նիկոլի հետ էր։ Ժողովուրդը միացել էր Նիկոլին, որովհետեւ հավատում էր, որ լավ է ապրելու։ Բոլորն իրավունք ունեն դա անելու։ Բոլորը, բոլորսս իրավունք ունենք սխալվելու։ Կրկնում եմ՝ կային ժամանակներ, երբ ժողովուրդը Նիկոլի հետ էր, բայց այդ ժամանակներն արդեն անցյալում են։ Ժողովրդի ու Նիկոլի միջեւ արդեն կա արյուն, որը թափել է Նիկոլը․թափել է ժողովրդի արյունը», ասել է Միքայել Մինասյանը։

«Ժողովրդի մասին․ ես ընդհանրապես դեմ եմ ժողովուրդ եզրույթը 21-րդ դարում օգտագործելուն։ 21-րդ դարում, երբ մենք գիտենք մարդկանց անուններով, երբ սոցցանցերի այսպիսի զարգացածության պայմաններում կարող ենք  տեսնել, թե ով է ժողովուրդը, ժողովուրդն ունի անուն-ազգանուն։  Մենք գիտենք տիկին Անահիտին Տյումենից, տիկին Վրեժուհուն Լոս Անջելեսից, Հասմիկին ու Գեւորգին Երեւանից, բայց նրանք ժողովուրդ չեն, նրանք ունեն կոնկրետ անուն-ազգանուններ։ Եկեք պայմանավորվենք մի բան, որ ժողովուրդ եզրույթն օգտագործում ենք, երբ չգիտենք ովքեր են, իսկ ամոթի ու արյան թափորն ունի անուններ, ամեն ինչ ձայնագրված է, եւ օրինակ Թուրքիայի գործակալին, որը քայլում էր ու չէր կարողանում խոսել հայերեն։ Ժողովուրդը կարող է սխալվել, օրինակ, երբ ընտրում է Ադոլֆ Հիտլերին, որովհետեւ միայն հայ մարդիկ չէ, որ սխալվում են, մարդիկ ընտրեցին գերմանական գործակալ Լենինին, որը եկավ ու ստորագրեց Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, զիջելով հաղթանակած Ռուսաստանի հողերի զգալի մասը Գերմանիային։ Մարդիկ շատ անգամ են սխալվել, եւ ամենահիմնական սխալը Հիսուս Քրիստոսի խաչելությունն է, երբ ժողովուրդը խաչեց նրան, ազատություն տալով Բարաբային։ Հիսուսին Պիղատոսի մոտ չբերեցին դատելու համար, այլ սպանելու, որովհետեւ այն ժամանակվա օրենքներով հրեաները կարող էին դատել բոլորին ու պատժել՝ ինչպես ուզեն, բացի խաչելուց, որովհետեւ մահվամբ պատժելը Հռոմեական կայսրության իրավասությունն էր։ Պիղատոսն ամեն կերպ փորձեց խուսափել այդ որոշումից, հասկանալով, որ այդ մարդն անմեղ է։ Ես ուզում եմ հիշեցնել, որ Պիղատոսն առաջարկեց՝ ազատել Հիսուսին կամ մարդասպան Բարաբային, որն, ըստ Կտակարանի, նույնիսկ թալանչի էր, քահանայապետերը, հիմնվելով ժողովդի կարծիքի վրա, ասացին՝  ազատել Բարաբային եւ խաչել Հիսուսին։ Երրորդ անգամ Պիղատոսը դիմեց ժողովրդին՝ ասելով, ես լվանում եմ իմ ձեռքերն այս արյունից, այս արյան պատասխանատուն դուք եք, եւ ժողովուրդը գոռում է՝ խաչել Հիսուսին, եւ ավելացնում՝ մենք կկրենք այդ արյան պատասխանատվությունը, մենք եւ մեր որդիները (Մատթեոս 25, 27)։ Եվ այդպես էլ եղավ։ Ինձ համար քրիստոնեության ամենադաժան էջը սա է։ Մեղավո՞ր էր ժողովուրդը, ոչ, որովհետեւ ժողովուրդը դրդված էր իր ղեկավարների ատելությունից, չարությունից, նախանձից, եւ որոշումը կայացրել էր չարությունից, նախանձից եւ, ամենակարեւորը՝ ատելությունից։ Սխա՞լ էր ժողովուրդը, միանշանակ՝ այո, մեղավո՞ր էր՝ ոչ, պատժվե՞ց, ցավոք՝ այո»։ 

Մ․Մինասյանն ասել է, որ խոսելու է այն ընտրության մասին, որը կատարել ենք մինչեւ նոյեմբերի 10-ը, որ անկեղծ ու դժվար զրույց է ունենալու այդ թեմայով։

«Իմ շատ սիրելի հայ ժողովուրդ, իմ անմեղ ժողովուրդ, դուք ինչի՞ց ելնելով որոշեցիք, որ Դանիել Իոաննիսյանը կարող է որոշել հայ ժողովրդի ճիշտ կամ սխալ լինելու ստանդարտները, դուք ձեր տղաներին կթողնե՞ք ընկերություն անել նրա հետ, վստահ եմ, որ ոչ։ Ձեզանից քանի՞սն է Վարդգես Գասպարիի ընկերը։ Բացի ամեն տեղ պառկելուց, ուրիշ ի՞նչ է արել, մենք ինչպե՞ս որոշեցինք, որ նա ինչ անում է՝ ճիշտ է անում։ Ինչո՞ւ նա վերջին 3 տարում չէր պառկում, պարզվեց, որ նա հենց այնպես չէր պառկում, նա պատվերով էր պառկում։ Հարց եմ ուզում տալ իմ շատ սիրելի գյումրեցիներին․ դուք ձեր աղջիկներին մի քանի ժամով մենակ կթողնե՞ք Լեւոն Բարսեղյանի հետ, վստահ եմ՝ ոչ։ Բա ինչո՞ւ մի ամբողջ ժողովրդի մենակ թողեցիք նրա հետ։ Ուզում եմ հարցնել գիտության, կրության, մշակույթի գործիչներին, որոնք այսօր իրար հերթ չտալով մեղադրում են ժողովրդին, թե էս ում բերեցիք կապեցիք ժողովրդի ջանին․ երբ Արայիկ Հարությունյանը չափ էր տալիս դասական երաժշտության փառատոնին, դուք էլ ինքնամոռաց ծիծաղում ու ծափ էիք տալիս, ինչի՞ց ելնելով եզրակացրիք, որ պարոն եսիմովը կարող է վստահորեն առաջ տանել, ուշադրություն, մշակույթը, գիտությունը, կրությունը եւ սպորտը․ երբ դուք այդ հորթին նայում եք, վստահություն է՞ առաջանում, որ նա այդ ամենը կարող է առաջ տանել։ Ինչպե՞ս բոլորդ Կոտայքի մարզը վստահեցիք Սասուն Միքայելյանի սիգարետ կպցնողին, որի անունն է Պ․․․իկ։ Դուք որոշեցիք, որ Կոտայքը կարող է զարգացնել Պ․․․իկը։

Դուք ձեր բոստանը կթողնե՞ք Պ․․․իկը վարի, վստահ եմ՝ ոչ, դրանից հետո էլ Պ․․իկին վստահվեց շրջակա միջավայրը։ Ես անկեղծորեն զարմացած եմ։ Չեմ հասկանում, թե ինչի՞ց որոշեցիք, որ հայ-ռուսական հարաբերություններն ամենալավը կկարգավորի լամայի դեմքով նարկոման Ռուբեն Ռուբինյանը։ Կյանքում ուրիշ ի՞նչ էր արել, որ այդպես որոշեցիք։ Դուք ընտրեցիք ձեզանից ամենավատերին։ Հայերն աշխարհի ամենաարագ մտածող ժողովուրդն են․ պատկերացրեք խանութ ունեք, որը լավ թե վատ աշխատում է, հետո որոշում  եք տնօրեին փոխել ու բերում եք եսիմում, վստահ լինելով, որ ամեն ինչ ճիշտ է անելու։ Խանութի տնօրեն եք նշանակում Նիկոլ Վովայի Փաշինյանին, որը սկսում է կռվել բոլորի հետ․ մատակարարների, հարկայինի, բոլորի հետ, հետո պարզվում է, որ տնօրենը Նիկոլի կնիկն է, հետո Սամվել Բաբայան պերսոնաժ է հայտնվում, հետո երեխաներն են գալիս այդտեղ ապրելու, հետո հարեւան խանութի տերը գալիս ու ձեր խանութի կեսը վերցնում է։ Քաղաքականությունն ու մեծ բիզնեսը սովորական կյանքի պես են․ դուք ձեր առօրյայում չեք անում այն սխալները, որոնք անելու լիազորություն տվեցիք նրանց, որոնց դուք ձեր ավտոները չէիք տա՝ տանել լվանալու, որովհետեւ վստահ էիք, որ ճանապարհին մի բան կանեին։ Դուք ընտրեցիք կյանքում չստացված մարդկանց․ այդ մարդիկ, ստյոպասաֆարյանները, այդ ոչնչությունները, ոչ մի տեղ իրենց կյանքում չեն աշխատել։ Ձեր սրտի գործարարները՝ խաչատուրսւքիասյաններն ինչո՞ւ չէին վերցնում դրանց իրենց բիզնեսներում աշխատելու, եթե այդպիսի տաղանդավոր մարդիկ էին։ Դուք ընտրեցիք ամենաձախողված մարդկանց, որոնք եկան ու քայլեցին մեր երեխաների գերեզմանների վրայով։ Դա է իրականությյունը, ցավոք սրտի», ասել է Մ․Մինասյանը։

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանն ասել է նաեւ, որ ուզում է դիմել ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին, նշել, որ լավ հասկանում է նրանց վիճակը, քանի որ ՌԴ-ում կա աներեւակայելի մեծ ադրբեջանական համայնք, որի անդամների աչքերում հպարտություն եւ խինդ է, իսկ հայերի աչքերում ամոթ եւ ցավ․

«Ժամանակին շատերդ գնացել էիք Հայաստանի դեսպանատուն եւ ուզում էիք Սերժ Սարգսյանի նշանակած դեսպանին պատուհանից դուրս շպրտել․ շատերն էլ գնացել էին հայկական եկեղեցի ու տուրուդմփոց սարքել։ Երբ ծիրանը արգելվեց հայտնի շուկայում, հայրենասիրության զարթոնք եղավ, եւ ոմանք մեղադրում էին ինձ ու իմ ընկերներին՝ Արթուր Դանիելյանին, Նարեկ Մալյանին, որ չենք պայքարում ծիրանի համար։ Իսկ երբ պատերազմ սկսվեց, այդ տղաներն ապացուցեցին իրենց հայրենասիրությունը, ձեր մեջ ցանկություն չառաջացա՞վ գնալ դեսպանատուն եւ նույն դեսպանին պատուհանից դուրս շպրտել․ դուք ե՞րբ էիք խաբում, այն ժամանա՞կ, թե՞ հիմա։ Ես հասկանում եմ, որ ցավն այնքան շատ է, որ չեք հասկացել, որ պետք է գործել։ Լոս Անջելեսի հայություն․ ես չեմ կրկնելու բոլոր դոգմաները, որոնք բազմիցս կրկնվել են 2,5 տարվա ընթացքում, բայց դուք տարածել եք թալանի մասին միֆերը, բայց ուզում եմ հարցնել, երբ Նիկոլ Փաշինյանն ու մյուսները գողացան ու անհայտ ձեւով օգտագործեցին ձեր հավաքած փողերը, ինչո՞ւ փողոց չփակեցիք։ Չէ՞ որ ձեր պաշտպանած իշխանությունն էր», ասել է Մ․Մինասյանը։

       

 

Առավել՝ այստեղ