Գ.Ծառուկյանի աջակցությամբ՝ Աբովյանի վիրավոր զինվորներին սոցիալական օգնություն և դեղորայք կտրվի
Աբովյանի «Երիտասարդական ռեսուրս» կենտրոնն ու բազմաթիվ կամավոր երիտասարդներ արցախյան երկրորդ պատերազմի օրերին ջանք չեն խնայել, որպեսզի թիկունքն ամուր լինի: 44 օր շարունակ կենտրոնի երիտասարդները կանգնած են եղել աբովյանցու և հարակից համայնքների բնակիչների կողքին, սոցիալական ու հոգեբանական աջակցություն ցուցաբերել նրանց: Անելիքները, սակայն, քիչ չեն նաև պատերազմից հետո: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո՝ երիտասարդները հերթական նախաձեռնութամբ են հանդես եկել՝ կանգնելով պատերազմին մասնակցած ու վիրավորված զինվորների կողքին: