Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան» Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա Սողոմոնյան
Հասարակություն

Փաշինյանը դեռ տարածքներ պետք է հանձնի հյուսիում, Վայքի մարզում, Արատատում եւ Սյունիքում. Դավիթ Շահնազարյան

Դավաճանական երթը չպիտի մտնի Եռաբլուր: Այս մասին այսօր` դեկտեմբերի 19-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ և լիազոր դեսպան, ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը։

«Դավաճանական երթը չպիտի մտնի Եռաբլուր, որովհետեւ բոլոր նրանք, ովքեր այսօր կմասնակցեն Փաշինյանի երթին, նրանք իրենց վրա կվերցնեն Փաշինյանի ու իր Կառավարության ողջ պատասխանատվությունը բոլոր արարքների համար, կապիտուլյացիան, Արցախի մեծ մասի հանձնում, ահռելի վտանգ Հայաստանին, այն ինչ հիմա տեղի է ունենում Սյունիքում եւ իրենց վրա կվերցնեն 2.5 տարի ամեն օր արված պետական դավաճանությունը եւ կկիսեն այդ մեղքերը»,-ասաց նա:

Շահնազարյանի խոսքով` իշխանությունը մոբիլիզացրել է ողջ վարչական ռեսուրսները. «Ոստիկանության պետերը հրահանգ են ստադցել իրենց մոտ հաշվառված անձանց` թմրամոլներ, քրեական տարրեր, բոլորին ընդգրկել այս երթին, բոլոր պետական հիմնարկները, ատոմակայանը, այսինքն` վերջին ռեսուրսներն է Փաշինյանը նետում` փորձելով ցույց տալ, թե իբր տեսեք` մենք աջակցող ունենք: Ես բոլորին կոչ եմ անում րաժարվել, չմասնակցել այդ երթին, դա դավաճանների երթ է, մերժեք պետական դավաճանների երթը: ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը հրահանգ է ստացել նաեւ ներգրավվել այդ երթին գործակալական ցանցին: Սա արդեն հանցագործություն  է, դավաճանների երթը մուտք չի գործելու Եռաբլուր»:

Շահնազարյանը կարծում է, որ հնարավոր է թույլ չտալ Փաշինյանի մուտքը Եռաբլուր, եւ եթե վարչապետը բախումներ հրահրի, կստանա արժանի պատասխան:

«Վտանգված է ողջ Հայաստանը, միայն Սյունիքը չէ, Փաշինյանը կառչած է իշխանությունից, որովհետեւ դեռ քայլեր ունի անելու, նա պետք է զորքերը հետ քաշի, առնվազն  7-8 գյուղ հյուսիսում հանձնի Ադրբեջանին, Վայքի մարզում հանձնի, Արարատի մարզում հանձնի եւ իհարկե Սյունիքում եւ իհարկե քիչ առաջ իր ասած հերթական դավաճանությունը, որ տարածքներ տալով մենք ավելի անվտանգ ենք լինում, բացի դրանից նա պատրաստվում է սահմանազատման պայմանագիրը կնքել Ադրբեջանի հետ, ինչու չէ նաեւ հաստատել դիվանագիտական հարաբերություններ, նա պատրաստվում է Սյունիքում մի քանի ճանապարհներ այդ թվում գազամուղներ Ադրբեջանից Թուրքիա թույլատրել, որ կառուցվի որ ոնք Հայաստանի վերահսկողության տակ բացարձակապես չեն լինելու եւ բացի դրանից նա նաեւ նպատակ ունի մոտ ապագայում դիվանագիտական հարաբերություններ հաստատի Թուրքիայի հետ, այսինքն ամբողջովին փոխում է Հայաստանը: Մենք ունենք ծվատված եւ ամբողջովին թուլացած պետություն, Արցախի մասին չեմ ասում, նպատակաուղղված թուլացվում է բանակը:Այսօր Փաշինյանը բացարձակապես լեգիտիմ չէ, իր լեգիտիմությունից ոչինչ չի մնացել եւ ընդամանեը կառչած է իր նման դավաճաններից, այսօր նրա հեռանալը հանրային պահանջ է»,-ասաց նա: