Ֆիզուլիում ու Ջաբրայիլում ևս 41 զինծառայողի դի է հայտնաբերվել
Որոնման աշխատանքներին մասնակցում են նաև անհետ կորած զինծառայողների հարազատները։
Ֆիզուլիի և Ջաբրայիլի հատվածում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում երեկ հայտնաբերվել է ևս 41 զոհված հայ զինծառայողի աճյուն: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Մինչ օր հայտնաբերվել է 933 զինծառայողի մարմին: Այսօր որոնողական 5 խումբ աշխատանքները շարունակում է 3 ուղղությամբ՝ Ջաբրայիլ, Ֆիզուլի և Հադրութ: Որոնման աշխատանքներին մասնակցում են նաև անհետ կորածների հարազատներն ու մարտական գործողությունների տեղանքին ծանոթ անձինք»,- ասաց նա։
Առավել՝ այստեղ