ԱՄՆ-ն կսկսի միջուկային էներգիա օգտագործել տիեզերքում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել տիեզերքում միջուկային էներգիայի օգտագործման մասին: Այս մասին նշված է Սպիտակ տան կայքի հայտարարության մեջ:
«Տիեզերքում քաղաքականության մասին վեցերորդ հրահանգը» վերաբերում է տիեզերական թռիչքների և Լուսնի հետազոտության ժամանակ տիեզերական ատոմային էլեկտրակայանների ստեղծմանն ու օգտագործմանը: Դրանք կսկսեն օգտագործել, եթե էներգիայի այլ աղբյուրների, օրինակ՝ արևի լույսի կամ քիմիական վառելիքի բավարար չլինելու դեպքում: Հրահանգի նպատակը «տիեզերքում ԱՄՆ-ի գերակայության և ռազմավարական լիդերության խթանումն է»:
«РИА Новости»-ն՝ հղում անելով ՆԱՍԱ-ի ղեկավար Ջիմ Բրայդենստայնին, գրել է, որ հրահանգի շնորհիվ, գործակալությունը կարող է զարգացնել միջուկային համակարգեր, որոնք «այլ աշխարհներում աշխատանք ապահովելու» և «ապագա օդաչուական առաքելությունները դեպի Մարս սնելու» հնարավորություն կտան:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը