Համանախագահները դուրս եկան ԱԳՆ շենքից. Արա Այվազյանի հետ հանդիպումը տեւել է շուրջ 2 ժամ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ ավարտվեց, նրանք դուրս եկան ԱԳՆ շենքից:
Հանդիպումը տեւել է շուրջ երկու ժամ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներն այցելել են Հայաստան:
ԱԳՆ մտնելիս նրանք չպատասխանեցին լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին մասնավորապես նրան, որ Ադրբեջանի նախագահը նախօրեին հայտարարել էր, որ ինքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին չի հրավիրել Բաքու:
Ավելի վաղ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել էր, որ համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ Երևան կժամանի նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկը։
Նրանք հանդիպումներ կունենան նաեւ կառավարությունում։