Արայիկ Հարությունյանը Երեւանում է
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Երեւանում է:
Ըստ շրջանառվող լուրերի` հնարավոր է Հարությունյանի հանդիպումը տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի եւ ամերիկացի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի եւ Էնդրյու Շեֆերի հետ: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովն այցին չի մասնակցում հիվանդության պատճառով:
Ավելի վաղ միջնորդներն այցելել էին Բաքու, որտեղ ամենեւին էլ հյուրընկալ ընդունելություն չէին ստացել: Մասնավորապես, Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ չէր հրավիրել նրանց Բաքու: