Արցախցիներին ռուսական անձնագրեր կտրվեն
Արցախցիներին ռուսական անձնագրեր կտրվեն. կանադացի լրագրող
Կանադացի լրագրող Նիլ Հաուերը, հղում անելով Արցախի իշխանության իր աղբյուրներին, գրում է, որ ռուսական կողմը առաջիկա 1-2 շաբաթների ընթացքում սկսելու է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին ռուսական անձնագրերի տրամադրման գործընթաց: Լրագրողն հիշեցնում է, որ նախկինում հանրության շրջանում տարածում գտած այս լուրերն արդեն հաստատվում են իշխանական շրջանակների կողմից: Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն: