Մահացել է Վալենտին Գաֆտը
Ռուս խորհրդային դերասան Վալենտին Գաֆտը մահացել է 85 տարեկան հասակում: Այս մասին հաղորդել է ТАСС-ը:
Դերասանի մահվան մասին տեղեկատվությունը հաստատել է նրա կինը՝ Օլգա Օստրոումովան: Ըստ նրա՝ մահվան պատճառը կաթվածն էր, ինչից հետո Գաֆտը դեռ մի քանի տարի վերականգնվել է:
Գաֆտին կհուղարկավորեն դեկտեմբերի 15-ին Տրոեկուրովսկու գերեզմանատանը՝ դերասանների ծառուղում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը
Աղբյուրը՝ Newsarm.live