Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան
Քաղաքականություն

Վիլեն Խաչատրյան. «Իշխանությունները զբաղված են ընդամենը պարտք վերցնելով». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայկական վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված, տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով շրջանառվող այն տեսակետներին, թե ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունների կամ դաշինքների ծրագրերի տնտեսական բլոկն անիրատեսական է, նշեց, որ ՀՎԿ–ի ներկայացրած 30 կետից բաղկացած ծրագրի յուրաքանչյուր կետի վերաբերյալ ներկայացված են նաև այն ֆինանսական հիմնավորումները, որոնց միջոցով դրանք պետք է կյանքի կոչվեն: Խոսելով իշխանության որդեգրած՝ «այս պահին դրանք կա՛մ իրականացվում են, կա՛մ իրականացնելու ճանապարհին են» մոտեցման մասին, տնտեսագետի համար հասկանալի չէ, թե ինչու դրանց արդյունքները տեսանելի չեն:

«Դրա նպատակը նախ կուսակցությունների ծրագրերը «կոտրելն» է, երկրորդ՝ բոլոր կուսակցությունների ու դաշինքների կողմից ներկայացրած ծրագրերի վրա անիրատեսականության թեզը տարածելով հաշվի չեն առնում, որ եթե մեր բյուջեն, որը 1,4 տրիլիոն դրամ ծախսերով փաստաթուղթ է, տրվի յուրաքանչյուր կուսակցությանը , որպեսզի յուրաքանչյուրն իր կուսակցության դրույթների և գաղափարների տրամաբանությունից ելնելով բաժանի, ապա սկզբունքորեն կունենա ծախսերի միանգամայն տարբեր ուղղվածություն: Այսինքն, անգամ բյուջետային քաղաքականության մեջ որոշակի շտկումներ կատարելով կուսակցությունները կարող են իրենց կողմից առաջարկվող դրույթներն իրականացնել»,– ասում է տնտեսագետը:

«Երբ Ղազախստանը խնդիր դրեց, որ պետք է հայտնվի աշխարհի ամենաբարձր ՀՆԱ ունեցող 50 երկրների շարքում, որևէ մեկը դրան չէր հավատում: Բայց նա այդ ծրագիրն իրականացրեց նախանշված ժամկետից մոտ 3 տարի շուտ և հայտնվեց 49–րդ տեղում»,– ասաց Վ. Խաչատրյանը:

Նրա դիտարկմամբ իշխանությունները չեն խոսում նաև օֆշորի գումարները հետ բերելու, չմաքսազերծվող ապրանքները մաքսազերծելու և Հայաստանից ֆինանսական ապօրինի արտահոսքը կանխելու մասին: Բայց միայն այս երեք բաղադրիչները բավարար են, որպեսզի Հայաստանի բյուջեն տարեկան 2 միլիարդ դոլարով ավելանա:

«Ծրագրերի իրատեսականության թեզն առաջ քաշողներն ուզում են ցույց տալ, որ կուսակցությունների ծրագրերի դրույթներն անիրագործելի են, բայց իրականում դա այդպես չէ: Եվ վերջապես գոյություն ունի նաև իշխանության հանդեպ վստահություն ունենալու թեզը նույնպես: Մարդիկ համոզվել են, որ 2008 թ.–ից մինչ օրս մեր պարտքն աճել է 4,5 միլիարդով, բայց կյանքի որակը չի բարձրացել: Սա խոսում է այն մասին, որ իշխանությունները զբաղված են ոչ թե մարդկանց կյանքի որակը բարձրացնելով, այլ ընդամենը պարտք վերցնելով»,– ասաց Վ. Խաչատրյանը:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: