Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել էին Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր մի խումբ քաղաքացիներ փակել էին Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավելի վաղ Երեւանի մի շարք փողոցներ էին փակվել, փակվել էր նաեւ Սեւան-Երեւան ավտոմայրուղին։ Այս պահին մայրաքաղաքում երթ է իրականացվում։ Փաշինյանի ընդդիմադիրները երթի ընթացքում կոչ են անում քաղաքացիներին միանալ իրենց եւ պահանջել վարչապետի հրաժարականը։ Նրանք Նիկոլ Փաշինյանին մեղադրում են դավաճանության մեջ՝ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ստորագրած փաստաթղթի համար։
«Առանց Նիկոլ Հայաստան»,- վանկարկում են նրանք։