Ավշարի համայնքապետին տարել են ԱԱԾ
Այսօր վաղ առավոտյան, ժամը 9-ին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները գնացել են Արարատի մարզի Ավշար գյուղ՝ Ավշարի գյուղապետ Սուրիկ Գրիգորյանին բերման ենթարկելու։ Մեր տեղեկություններով, այս պահին դեռ համայնքապետը գտնվում է ԱԱԾ-ում։ Թե ինչ գործի շրջանակներում են նրան բերման ենթարկել, մեզ հայտնի է։ Բայց դրանում, անշուշտ, ոչ մի զարմանալի բան չկա՝ Սուրիկ Գրիգորյանը վերջին օրերին մի քանի հայտարարություններ է արել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով եւ այս քայլը քաղաքական հետապնդումների շրջանակներում մեջ է։
Նկատենք, որ ԱԱԾ-ն Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում դարձել է բացառապես իր քաղաքական հակառակորդների դեմ պայքարի գործիք եւ այս օրերին էլ ԱԱԾ են հրավիրվում բոլոր նրանք, ովքեր համարձակվում են չընդունել Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիայի ակտը եւ պահանջում են, որ նա հեռանա։ Սուրիկ Գրիգորյանը Ավշարի սեփականատերերի եղբայրն է, գյուղապետի պաշտոնը զբաղեցնում է վաղուցվանից։