Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լիլիթ Միրզախանյանն ազատվել է ՀՀ Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Լիլիթ Միրզախանյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Միրզախանյանը մարզպետ Գարիկ Սարգսյանի մտերիմներից է՝ մորաքրոջ հարսը:
Հավելենք, որ երեկ աշխատանքից ազատվել է նաև մարզպետ Գարիկ Սարգսյանը։