Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանը
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը բացահայտեց կոդերը

168.am-ը գրում է․

Բա էդ իշխանության տիրոջը մենք ի՞նչ պատասխան ենք տալու»,- չորեքշաբթի օրն  Ազգային ժողովում ասում է Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան իր հրաժարականի պահանջի մասին հարցերին։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը դեռ շարունակում է համարել, որ իշխանության տերը ժողովուրդն է, ինքն էլ, ըստ ամենայնի, ծառան։

Շատ սյուրռեալիստական պատկեր է։ Ծառան, իշխանության տիրոջից՝ ժողովրդից, պաշտպանվում է հարյուրավոր թիկնապահներով, դիպուկահարներով, այդ թվում՝ դիմակավորված, հազարավոր ոստիկանների պատերի հետևում, ոչ միայն ուղղակի պաշտպանվում է, այլ նաև զենք է ուղղում իշխանության տիրոջ՝ ժողովրդի ուղղությամբ։ Տիրոջ և ծառայի նման հարաբերություններ կարելի է պատկերացնել միայն Նիկոլ Փաշինյանի սիրած «Կարգին հաղորդումներում» ու ադրբեջանական համանման տափակաբանություններում, որտեղ արդեն մեկ ամիս շարունակ Հայաստանի իշխանության տիրոջ ծառան՝ Նիկոլ Փաշինյանը, դարձել է համընդհանուր ծաղրի առարկա։ Բայց Նիկոլ Փաշինյանը լայնախոհ է ու ներողամիտ և շարունակում է կրկնել, որ ղարաբաղյան հարցի ցանկացած լուծումը պետք է բավարարի նաև իրեն՝ Հայաստանի իշխանության տիրոջ ծառային ծաղրող ու հայ գերիներ գլխատող Ադրբեջանի ժողովրդին։

Այդուհանդերձ կարևոր է հարցը, որը հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը՝  «Բա էդ իշխանության տիրոջը մենք ի՞նչ պատասխան ենք տալու»։ Հետաքրքիր է՝ իսկ ի՞նչ պատասխան է տվել Նիկոլ Փաշինյանն Արցախի 80 տոկոսն Ադրբեջանին հանձնելու, շուրջ 5000 զոհերի, հազարավոր վիրավորների ու տասնյակ-հազարավոր փախստականների համար այդ նույն իշխանության տիրոջը՝ ժողովրդին։ Չի տվել, որովհետև Նիկոլ Փաշինյանին թվում է, որ ժողովրդին հուզում է միայն այն հարցը, որ իրեն պատկանող իշխանության ղեկին գտնվի ադրբեջանական հումորիստների սիրելի հերոսը։ Այդ հարցը շատ է մտահոգում Նիկոլ Փաշինյանին, քանի որ վերաբերում է անձամբ իրեն ու իր իշխանությանը։ Նա շարունակում է ստորացնել իշխանության տիրոջը՝ ժողովրդին՝ նրան պարտադրելով, որ իրեն ծառայի Ադրբեջանի համար պատմական առաքելություն իրականացրած՝ ազգությամբ հայը։

Բայց ժողովուրդը կարծես հաշտ է դրա հետ, քանի որ չի գիտակցել ու չի հասկացել, որ իրեն հրամցված կարգախոսներն իրականում թաքնված կոդեր են եղել, և Նիկոլ Փաշինյանն իրականացրել է իր խոստացածի ճիշտ հակառակը։ Նա հայտարարել է՝ «սիրո ու հանդուրժողականության հեղափոխություն», ստեղծել է ատելության ու թշնամանքի իրականություն, ասել է՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», բայց Արցախի 80 տոկոսը դարձել է «Ադրբեջան և վերջ», գոչել է՝ «մենք ենք տերը մեր երկրի», բայց պարզվել է, որ ավելի շատ «Ադրբեջանն է տերը մեր երկրի», հպարտացել է՝ «Ոստիկանը մերն է», բայց այսօր առաջնորդվում է «Ոստիկանը իմն է» կարգախոսով։ Ժողովուրդը հաշտ է այս կեղծիքի ու խաբեության հետ այնպես, ինչպես որ հաշտ են Նիկոլ Փաշինյանի պահնորդը դարձած ոստիկաններն այն իրողության հետ, որ իրենք այլևս ժողովրդինը չեն

Շարունակությունը այստեղ