Անհրաժեշտ է նոր իշխանություն ձևավորել Արցախում. Հայկ Խանումյան
Արցախում անհրաժեշտ է նոր իշխանություն ձևավորել, որն ի վիճակի կլինի դիմակայել հետպատերազմյա սպառնալիքներին և մարտահրավերներին: «Sputnik Armenia»-ի հետ հարցազրույցի ընթացքում այս մասին ասել է Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել են, որ ընդդիմադիր քաղաքական գործչին առաջարկել են Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնը:
Նոր պաշտոն ստանալու մասին նորությունը մեկնաբանելով՝ Խանումյանը նշել է, որ ԶԼՄ-ներն այդ տեղեկատվությունը ներկայացրել են համատեքստից դուրս: Իրականում հիմա Արցախում քաղաքական ուժերի միջև ազգային համաձայնության իշխանության ձևավորման հարցով բանակցություններ են տարվում: Բանակցությանը մասնակցում է նաև գործող նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը
Նյութի աղբյուր՝ moscow24.site