Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը կարող են պատրաստ լինել մինչև գարնան գալուստը. Բիլ Գեյթս
«Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կանխատեսել է, որ վեց արտադրող ընկերությունների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերն օգտագործման համար կարող են պատրաստ լինել մինչև գարնան գալուստը: Նրա խոսքերը փոխանցել է «CNBC» հեռուստաալիքը:
Գեյթսի համաձայն՝ մոտ ժամանակահատվածում հավանության կարժանանան «AstraZeneca», «Johnson & Johnson», «Novavax», «Pfizer-BioNTech» և «Moderna» ընկերությունների պատվաստանյութերը: Միևնույն ժամանակ, նա չի անվանել վեցերորդ արտադրական ընկերությունը:
Գիտնականը նշել է, որ պատվաստանյութերի պատրաստ լինելուց հետո համաշխարհային հասարակության կարևոր խնդիրը կդառնա դրանց համաչափ բաշխումն ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Գեյթսը նաև հույս է հայտնել, որ գալիք տարում պատվաստանյութի առկայությունը հնարավորություն կտա մինչև 2022 թվականը հաղթահարել COVID-19-ը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը