Հայ զինծառայողներին օգնելու համար հատկացվելու է ավելի քան մեկ միլիոն դոլար
Moscow24.site-ը գրում է.
«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Մենք և մեր սահմանները. բոլորս Արցախի համար» նախաձեռնության շրջանակներում հավաքված միջոցներից 1.100.000 դոլար է տրամադրվելու Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
«Այդ գումարից գրեթե 933.000 դոլարը փոխանցել է «OneArmenia» կազմակերպությունը, 100.000 դոլարը՝ Համահայկական հիմնադրամի Մոնրեալի մասնաճյուղը, իսկ մնացած գումարը նվիրաբերվել է ֆիզիկական անձանց կողմից», - նշված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Նշված է նաև, որ հիմնադրամը շարունակելու է վիրավոր զինծառայողների բուժման և վերականգնման տարբեր ծրագրերի իրագործումը:
Տարբեր երկրների հայկական համայնքներում, Հայաստանի աջակցության և արցախցիներին օգնություն ցուցաբերելու նպատակով, դրամահավաքը շարունակվում է:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը