Այվազյանը Լավրովին հայտնել է Ադրբեջանում գերիների նկատմամբ բարբարոսական վերաբերմունքի մասին
Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Ադրբեջանում գերիների նկատմամբ բարբարոսական վերաբերմունքի մասին:
Նախարարի խոսքով՝ անհայտ կորած զինծառայողների որոնման, գերիների եւ զոհվածների մարմինների փոխանակման հարցը շատ զգայուն է եւ պահանջում է շուտափույթ լուծում:
«Սա հատկապես հրատապ է՝ հաշվի առնելով զինվորականների եւ ոչ միայն նրանց նկատմամբ բառացիորեն բարբարոսական վերաբերմունքի մասին ստացվող տեղեկությունները: Այս հարցերի թվում է նաեւ հայկական կրոնական եւ մշակութային օբյեկտների պահպանման հարցը »,- ասել է Այվազյանը: