Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-10-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ին, 8-ի երեկոյան ժամերին, 9-10-ը սպասվում են թույլ տեղումներ՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով, 8-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +1+3:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ -3+2,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ -3+2,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +1+3,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4 -8, ցերեկը՝ -3+2,
Լոռիում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ 0+4,
Տավուշում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +1+5,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +3+7,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ -3+2,
Արարատում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +10+12,
Արմավիրում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +4+6,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +4+6,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +4+6,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +2+5,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2+5, ցերեկը՝ -1+3,
Արցախում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +2+5 (հովիտներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +2+5):