Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Փաշինյանի կառավարության ծրագրի ողջ ճշմարտությունը՝ Լենա Մաթևոսյանի և Էդգար Ղազարյանի հետ Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքումԻններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջան․ պայքարում ենք հանուն ձեզ. տեսանյութԺողովուրդը չի տվել իր աջակցությունը` պառակտմանը, ատելությանը, ինքնության դեմ պայքարին և նոր զիջումներին․ Արամ Վարդևանյան Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթԵրբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Մեզ թուրքն ու ադրբեջանցին Նիկոլի օգնությամբ ծնկի են բերել, բայց չեն սպանել. քաղաքագետ

Քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«ԺՈՂՈՎՈ՛ՒՐԴ, ՈՏՔԻ՛

Ես խոստացել եմ, որ որպես ՀՀ քաղաքացի Հայաստանի ու բոլորիս ճակատի վրայից մաքրելու եմ ամոթի ու պարտության խարանը, այսինքն՝ վարչապետի սենյակից վռնդելու եմ Նիկոլ Փաշինյանին։ Ամեն մեկս պետք է այս կոդով առաջնորդվի։

Դա այն անհրաժեշտ նվազագույնն է, որ արժանապատվություն ունեցող մարդը պետք է անի խայտառակ կապիտուլյացիայից հետո։

Քանի դեռ Ն․ Փ․–ն է պետության ղեկին, մեր երկիրը կենթարկվի թուրքական ներխուժման։

Քանի դեռ Ն․Փ․–ն է պետության ղեկին,, աղետը շարունակվելու է, գերիների հարցը չի լուծվելու, երկիրը կոլապսից դուրս չի գալու, Հայաստանի սահմանները դառնալու են խոցելի, մեր տներն՝ անպաշտպան, խորանալու է սոցիալ–տնտեսական ճգնաժամը, կանգնելու ենք հումանիտար ճգնաժամի առաջ։ Ի վերջո՝ կորցնելու ենք պետությունը և դառնանք աշխարհով մեկ ցրված ազգ։

Ես համոզված եմ, որ Ազատության հրապարակում հավաքված շուրջ 30 հազար քաղաքացիների պես մտածողները հարյուրապատիկ շատ են։

Սփյուռքում, Արցախում ու Հայաստանում արժանապատիվ մարդիկ միլիոններով են չափվում։ Նրանցից խնդրում ու պահանջում եմ ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵԼ։ Դուրս գալ տանից ու ցույց տալ, որ մենք չենք հանդուրժելու ստորությունը, դավաճանությունը, անգրագիտությունը․․․

Մեզ թուրքն ու ադրբեջանցին Նիկոլի օգնությամբ ծնկի են բերել, բայց չեն սպանել մինչև վերջ։ Հետևաբար՝ պետք է ոտքի կանգնել։ Ոտքի կանգնել, որ ապրենք, արարենք ու առաջ գնանք։

Ադրբեջանը պատրաստվում է դեկտեմբերի 10–ին զինվորական շքերթ անցկացնել։ Իրենց հաղթանակն են նշելու՝ հայկական կողմից վերցված զինտեխնիկայի ցուցադրմամբ։ Դա տիեզերական խայտառակ տեսարան է ապահովելու մեզ համար։ Ամոթից գետինն եմ ուզում մտնել՝ չտեսնելու համար այդ ամենը։

Սիրտս պայթում է, երբ պատկերացնում եմ, որ մեր պարտության խորհրդանիշը վարչապետի սենյակից անուղղակիորեն մասնակցելու է ազերիների այդ զորահանդեսին՝ տասնապատկելով մեր ցավը, մեր կորուստները․․․

Ես առաջարկում եմ այն նվազագույն հակադարձումը, որ մենք կարող ենք անել Ադրբեջանին։ Մենք պետք է մեր արժանապատվությունը փրկենք Նիկոլին «ո՛չ» ասելով, նրան Հայաստանի վրայից մաքրելով։ Այլապես Ադրբեջանում տոնն անդադար կշարունակվի, իսկ մեր սուգն ու ծնկած վիճակի վերջը չի գա։

Եվ այսպես, ԺՈՂՈՎՈ՛ՒՐԴ, ՈՏՔԻ՛։

Օրինակ վերցնենք հերոսական Սյունիքի քաղաքներից, որոնց ղեկավարները պահանջում են Նիկոլի ու կառավարության հրաժարականը։

Որպես ՀՀ քաղաքացի դիմում եմ բոլոր մարզպետներին, համայնքապետերին։ Դիմում եմ իմ հայրենակիցներին։ Դիմում եմ ու խնդրում։

Գյումրի՛, ոտքի՛

Վանաձո՛ր, ոտքի՛

Իջևա՛ն, ոտքի՛

Տաշի՛ր, ոտքի՛

Արմավի՛ր, ոտքի՛

Ոսկեպա՛ր, ոտքի՛

Աբովյա՛ն, ոտքի՛

Վա՛յք, ոտքի՛

Գավա՛ռ, ոտքի՛

Վարդենի՛ս, ոտքի՛

Դիլիջա՛ն, ոտքի՛ ․․․»։